Հայոց լեզվից ոչ մի մրցանակային տեղ օլիմպիադայում

Spread the love

Հայոց լեզվից ոչ մի մրցանակային տեղ օլիմպիադայում

5 1-ին կարգի մրցանակ, 9-ը ՝2-րդ , 8-ը ՝3-րդ և 14 գովասանագիր. դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի Սյունիքի արդյունքներն են : 14 առարկաներից ձեռք բերված հաջողություններն են ,սակայն ոչ մեկը՝ հայոց լեզվից : Մայրենիի նկատմամբ այստեսակ վերաբերումունքը զայրացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին: Հաջողությունները մի կողմ դնելով՝ Հովիկ Ալեքսանյանը նախ խոսեց բացթողումների մասին:

Ընդհանուր առմամբ , առարկայական օլիմպիադաներին մարզից մասնակցության իրավունք էին ստացել 768 աշակերտներ,մինչդեռ մասնակցողները 671-ն էին: Օլիմիպիադաների մարզային փուլում աչքի են ընկել Կապանի համար 2 և Գորիսի համար 4 ավագ դպրոցները՝32 և 34 մրցանակային տեղեր նվաճելով:Իսկ Կապանի համար 3 հիմնական դպրոցը մարզային փուլում կարողացել է նվաճել 8 առաջին տեղ: Հիմնականում ռուսերենից : Ընդահանուր առմամբ մարզի քաքաղաքներից Կապանի տարածաշրջանը առանձնացել է առարկայական օլիմպիադաներին ակտիվ մասնակցությամբ՝83 մրցանակային տեղ:
Գյուղական դպրոցներից հաջողություններ են արձանագրել Խնձորեսկը, Աճանանը և Սառնակունքը:
Խոսվեց նաև ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների մասին: Վարչության պետը ընդգծեց,այստեղ անելիքնր շատ կան, օլիմպիական ցուցանիշները այս առումով մտահոգիչ են:

Դպրոցների տնօրեններից մեկի խոսքով՝ պատճառը մրցակցային ոչ հավասար պայմաններն էին: Մարզի դպրոցականները ուժերը չափում էին ֆիզմաթ թեքումով աշակերտների հետ, ովքեր համեմատաբար խորացված ուսուցում են անցնում: Կրթության ոլորտի բացթողումներին և անելիքներին անդրադարձից հետո մարզի օլիմպիական երեխաները Սյունիքի մարզպետի պատվոգրերի և դրամական խրախուսանքների արժանացան:
Հերմինե Միքայելյան