Նամակին ի պատասխան կապանցի դպրոցականը հեռախոսազանգ է ստացել առաջին գծում գտնվող զինվորից

Spread the love
Նամակին ի պատասխան կապանցի դպրոցականը հեռախոսազանգ է ստացել առաջին գծում  գտնվող զինվորից

Կապանի համար 7 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտի նամակը հասել է մեր սահմանը պաշտպանող զինվորներին։ Ավելին, Ալենը արդեն ստացել է պատասխան հեռախոսազանգ։

Երբ օրեր առաջ ուսուցչուհին հանձնարարել էր հայրենիքի պաշտպաներին նամակներ գրել, Ալենը, բարեմաղթանքներից ու քաջալերող խեսքերից բացի, նամակի վերջում իր հեռախոսահամարն էր գրել՝ակնկալելով. որ մ՞իգուցե զինվորներից մեկը ետ կզանգի իրեն. այդպես էլ եղավ։

Ալենի ուրախությանը չափ չկա ։ Ասում է՝ իրենց ամբողջ դպրոցում միայն ինքն է առաջնագծից զանգ ստացել։ Զինվոր Քաջիկի հետ խոսակցությունը կարճ տևեց. ծանթացան ու միմյանց որպիսությունը իմացան։ Ալենը գրանցել է զինվորի հեռախոսահամարը, բայց ասում է՝ այս ընթացքում ինչքան փորձել է նորից կապ հաստատել, չի հաջողվել։ Հեռախոսն անջատված է։

Չի հուսահատվում ։ Իր նոր ընկերը հավանաբար շատ է զբաղված.ժամանակ ունենալու դեպքում անպայման նորից կզնագահարի։ Ալենն ու դասընկերները բազմաթիվ նամակներ էին գրել։ Ով ինչ էր ցանկացել հայ զինվորին՝ վերհիշեցին այսօր։ Պատկերացրին, թե ինչ են զգացել զինվորները իրենց ուղարկած ծանոցները բացելիս։
Սահմանային իրավիճակի և հակառակորդ մասին էլ են երեխաները հասցրել եզարակացություն անել։
Նամակին ի պատասխան կապանցի դպրոցականը հեռախոսազանգ է ստացել առաջին գծում  գտնվող զինվորից

Կապանի համար 7 հիմնական դպրոցը հարյուրավոր անհատների , հիմնարկ-ձեռնարկությունների հետ նույնպես միացել էր մարդասիրական օգնության ինքնաբուխ նախաձեռնությանը։ Տնօրեն Կարինե Հովսեփյանի խոսքով՝ սպասվածից շատ սննդամթերք , առաջին անհրաժեշտության իրեր հավաքվեցին։

Երեխաները սահմանից միմիայն բարի լուրերի են սպասում։ Համոզված են ,որ իրենց անվտանգությւոնը հուսալի ձեռքերում է։