Մի տեսակ անորոշ իրավիճակ է.կապանցիներ

Spread the love

Մի տեսակ անորոշ իրավիճակ է.կապանցիներ

Վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակը փոխեց ամեն ինչ: Հիշելով ու վերապրելով 90-ականները՝ կապանցիներից շատերը դեռևս չեն կարողանում շարունակել նախկինի պես ապրել բնականոն հունով: «Մի տեսակ անորոշ իրավիճակ է», -ասում են: Ճիշտ է, փողոցում մարդիկ առաջվա պես քայլում են,աշխատանքի գնում,սակայն բոլորի մեջ անհանգստություն կա: «Զինադադար է, մինչդեռ սահմանին կանգնած զինվորների համար դեռ մտահոհգվելու առիթներ ենք ունենում»,-խոսում են մարդիկ:
» Զինադադարա,բայց հենա խառը վիճակ:Բարեկամս 18 տարեկան հենա առաջին գծում:Պապիկը գնացելա տեսել,ասումա լավա»,-ասում է անցորդներից մեկը:
» Բնակչությունը պատերազմ չի ուզում,հատկապես մենք՝կապանցիներս»,-ասում է մյուսը:

Հայ ժողովրդի համախմբվածությունը զարմացրեց բոլորին: Սրա մասին վերջին օրերին շատ խոսվեց: «Եվ կրկին նույնը կլինի,եթե անհրաժեշտությունը զգացվի»,-ասում են կապանցիները: Իսկ ղարաբաղաադրբեջանական սահմանին կանգնած տղաների ճիշտ ժամանակին կողմնորոշվելը և հակահարված տալը հիացրել են ավագ սերնդին:
» Էս սեևրունդը լավ սերունդա: Էդ սերունդա մեզ պաշտպանում: Մալադեց մեր ժողովրդին: Շատ համախմբած են: Մենք և կռվել գիտենք, և սգալ գիտենք»,-ասում է տարեց հասակի տղամարդը:

«Մնում է սպասել,որ սահմանին վիրավորված զինվորները արագ ապաքինվեն»,-ավելացնում են հարցման մասնակիցները,իսկ թե ինչպիսին կլինի հետոն. սա արդեն բոլորին ամենաշատ հուզող հարցերից է: