Պարգևատրվեցին Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների աշակերտներ

Spread the love

Պարգևատրվեցին Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների աշակերտներԶոհված տղաների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո Սիսիանում սկսվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում աչքի ընկած աշակերտների պարգևատրման արարողությունը։ 16 առարկաներից անցկացված գիտելիքների ստուգատեսին Սիսիանի կրթօջախները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել .արդյունքներն էլ գոհացուցիչ են։
Ոլորտի մարզային պատասխանատուն, առիթը օգտագործելով, աշակերտների և ուսուցիչների հետ խոսեց նաև մի շարք խնդիրների կամ բացթողումների մասին։Հիմնականում ընդգծելով, որ բոլոր առարկաների նկատմամբ պետք է հետաքրքրություն լինի այլ ոչ թե աշակերտները կենտրոնանան` այսպես ասած պահանջարկ վայելող առարկաների վրա։
Պարգևատրվեցին Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների աշակերտներ
Օլիմպիական շարժման այս տարվա մասնակիցներին ողջյունեց նաև քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։ Շեշտելով, որ գիտելիքը անփոխարինելի զենք է, և կրթված սերունդ ունենալը յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխիքն է։ Սիսիանի համայնքապետարանը իր հերթին դրամական պարգևատրում էր սահմանել 18 ուսուցիչների համար։
Պարգևատրվեցին Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների աշակերտներ

Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Սվետա Սարգսյանը առանձնահոտւկ շնորհավորեց այն աշակերտներին, ովքեր այս տարի հանրապետական փուլում իրենց գիտելիքներով փայլել են քիմիա առաւկայից։ Տարածաշրջանի համար սա իսկապես ձեռքբերում է։
Աշակերտների համար ,ինչ խոսք, կարևոր են խրախուսանքները, ոգևորում են` ձգտելու ավելիին,սակայն այս օրերին սահմանային լարվածությունն ու տիրող իրավիճակն են ամեն ինչի առանցքում։

Մարզպետի կողմից Սիսիանում առաջինից երրորդ կարգի դիպլոմների և դրամական պարգևների արժանացան 40 աշակերտներ ,իսկ Գորիսում` 43։ Այս օրերին շարունակվում է նաև դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը ,որտեղ մարզի դպրոցականները հասցրել են նվաճել 26 մրցանակային տեղ։