88 տարեկան հասակում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարինա Մատուշևսկայան

Spread the love

88 տարեկան հասակում մահացել է հայրենական մեծ պատերազմի վետերան Մարինա Մատուշևսկայան: Ծնվել էր 1928թ-ին օգ.12 Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 1937թ-ին տեղափոխվել է Լենինգրադ:1941-45թթ-ին եղել է բլոկադայի մեջ,օգնել քաղաքի պաշտպաններին:

Վերադառնալով հայրենի քաղաք՝Սիմֆերոպոլ ընդունվել է արդյունաբերական տեխնիկում: Ավարտելուց հետո գործուղվել է Հայաստան՝աշխատել Այրումի,այնուհետև՝ Կապանի պահածոների գործարանում: 1957թ-ին էլեկտրացանցում՝ որպես էկոնոմիստ -ինժեներ, այդտեղից էլ անցել կենսաթոշակի: Ամուսնացած էր ,ուներ 3 դուստր: Մինչև կյանքի վերջին տարիները ապրել է Կապանում,ակտիվորեն մասնակցել ռուս համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին:Արժանցել է շքանշանների,այդ թվում որպես Լենինգրադյան շրջափակման մեջ հայտնված բնակիչ:
Վերջին տարիներին Մարինա ՄԱտուշևսկայան առողջական խնդիրների պատճառով տնից գրեթե դուրս չէր գալիս, տեղաշարժվում էր սայլակով հարազԱտների օգնությամբ:
Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նախորդ տարի կանանց տոնին խոստացել էր նաև շնորհավորել գալիք տարի:
Ավաղ, չհաջղվոց: Անգամ տարեց հասակում սայլակին գամված կինը չէր կորցնում կենսախնդությունը,իսկ հիշողությունները թարմ էին.կարծես՝ Լենինգրադյան շրջափակումը երեկ էր,երբ ինքը 13 տարեկան էր:
Հյուրեր ընդունելիս վետերանը սիրում էր թերթել լուսանկարների ալբոմը և պատմել կյանքի անցած դրվագները:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ապրիլի 13-ին ժամը 12-ին, Սպանդարյան 1Ա /30 հասցեից: