18 տարեկաններից սովորելու բան ունենք

Spread the love

18 տարեկաններից սովորելու բան ունենք

«Թուրքը նույն թուրքնա,մի քիչ զենքնա բարելավել,իսկ ընդհանուր առմամբ մնացել է նույնը՝անասնական մտածելակերպով»,-ասում է ազատամարտիկ Արա Սարգսյանը:
Արցախյան պատերազմի մասնակից, դեսանտագրոհային գումարտակի շտաբի պետ Արա Սարգսյանն է: Հորադիզի, Տրիցատի, Հանդի ու Սրաշենի ռազմաճակատների մարտական ուղիով ,նռնականետի բեկորն էլ՝ մխրճված թոքում մինչ օրս : Եվ ոչ միայն: Բազմիցս վիրավորված ազատամատրիկը ,սակայն, սրա մասին չէ որ ուզում է խոսել: Շրջանցում է անձնական պատմությունը ևխոսում ներկայի մասին:
» Զինվորի հագուստին պետք է ուշադրություն դարձնել,վիրավորվարված զինվորին ուշադիր լինեն: Կռվելա, վերջացրել,չմոռանան: Հիմա չհիշեն 94-ի տղաներին,միշտ էլ տենցա եղել»,-ասում է:
Պատերազմի բովով անցած զինվորականը անցյալն ու ներկան է համեմատում:Մի պահ մտքով վերադառնում ռազմաճակատ, սակայն հուզմունքը թույլ չի տալիս զգացածը փոխանցելու:
«Շատ եմ ցավում, ափսոսում մեր տաղներին,երիտասարդներին:Էսօր հենց Կապանում 2 հոգու հրաժեշտ ենք տալու:Դիրքերում գտնվող տղերքի հետ կապը կա,ասում են ամեն ինչ նորմալա»,-ասում է Արա Սարգսյանը:
Արա Սարգսյանի խոսքով պետք է միշտ պատրաստ լինել.ուզած թե չուզած մեր հարևանը մեր թշնամին է,-ասում է :» Մենք քարով էլ կարանք թուրքի գլուխը ջարդենք, բայց քարը քիչա»,-ասում է ազատամարտիկը:

18 տարեկաններից սովորելու բան ունենք

Առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հիմա ևս պատրաստ է ռազմաճակատ մեկնել.ասում է դեռ կարիքը չկա: Տղաների հետ կապը կա,ամեն ինչ և ամեն ոք իր տեղում է,գիտեն ինչ անել.նախկին փորձից են ասում:
Չնայած տեսածին ու անցած ուղղուն՝ազատամարտիկի խոսքով ներկայիս 18 տարեկաններից իրենք՝փորձառուները, շատ բան ունեն սովորելու: Լսել են` առաջնագծում կանգնած երիտասարդները ավագներին առաջ չեն թողնում: Սրանով ամեն ինչ ասված է:
«Մենք Աստծո ժողովուրդ ենք:Մեզ մոտ նայում ես ես 2 օրը,երիտասարդները նստած հաց բան են կապում,սորտավորում դիրքեր ուղարկեն,իսկ Ուկրաինայի Մայդանը որ հիշում եմ, բան-ման էին լցնում աղջիկ, թե տղա ,որ իրար պայթացնեն: Մեր տարբերությունը էդա:Մենք Աստծո ժողովուրդ ենք»,-ասում է Արթուր Մարտիրոսյանը(Վարիանտը):
Ազատամարտիկի խոսքով վերջին օրերին ականջով ընկավ,որ իր գրաված դիրքում թշնամու ոտքն է կպել: Ասում է ցավ զգացի:
Անցյալի ու ներկայի հետ զուգահեռներ տանելով՝ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանը ընգծում է.տարբերությունը նոր տեխնոլոգիաներն են ու ժամանակակից զինուժը: Թշնամին չի փոխվել, նույն բորենին է, գործում է խմբով, իսկ մենակ ոչինչ է:

Հերմինե Միքայելյան