Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Источник: www.mediamax.am