Շփման գծում սկսվել են զոհերի մարմինների որոնողական աշխատանքները

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր՝ ժամը 15:00-20:00-ը ընկած ժամանակահատվածում, շփման գծի հյուսիսային եւ հարավային ուղղություններում իրականացվում են երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները՝ միաժամանակ ապահովելով կրակի դադարեցման ռեժիմ:

Այս մասին տեղեկությունը Մեդիամաքսի հետ զրույցում հաստատել է ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Սենոր Հասրաթյանը նշել է, որ գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

Источник: www.mediamax.am