Մարտակերտում վերացնում են պատերազմի վնասները
Երեւան: Մեդիամաքս: Մարտակերտի շրջանում սկսվել է լայնածավալ մարտական գործողությունների արդյունքում գրանցված վնասի վերականգնողական աշխատանքները:
«Մատաղիսում եւ Տոնաշենում գրեթե ավարտվում են հակառակորդի կողմից հասցված վնասի վերականգնման աշխատանքները: Համայնքներ են վերադարձել միայն տղամարդիկ՝ մասնակցելու վերոնշյալ աշխատանքներին ու տեր կանգնելու իրենց տներին եւ ընտանի կենդանիներին»,-ասել է նա:
Աշխատանքներ են տարվում նաեւ Թալիշին հասցված վնասի վերականգնման եւ համայնքի էլեկտրասնուցման ապահովման ուղղությամբ:
Անդրադառնալով Մարտակերտ քաղաքին՝ Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ այնտեղ առաջնահերթ աշխատում են վերականգնել դպրոցի շենքին հասցված վնասը՝ ապրիլի 11-ից դասերը վերսկսելու համար:
Թալիշում եւ Մատաղիսում դպրոցները վերաբացելը դեռ վաղ են համարում:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետեւանքով, հատկապես՝ Թալիշ եւ Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին:
«Տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, իսկ կենցաղային իրերի եւ հագուստի հարցում օգնություն է տրամադրվում օպերատիվ շտաբի կողմից», — ասել է Արտակ Բեգլարյանը:
Источник: www.mediamax.am