«Բա որ ես չգնամ , ով՞ պիտի գնա»,-ասում է առաջնագծում վիրավորված կապանցի Պյոտր Բաղդասարյանը

Spread the love

 «Բա որ ես չգնամ , ով՞ պիտի գնա»,-ասում է առաջնագծում վիրավորված  կապանցի Պյոտր Բաղդասարյանը

7 ամյա Արտյոմը կապանցի Պյոտր Բաղդասարյանի որդին է, ում հայրիկը կամավոր գնացել էր առաջնագիծ՝ հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և վիրավորվել է։ Ասում է՝ ուժեղ հայրիկ ունի , ինքն էլ որ մեծանա անպայման ծառայելու է։
 «Բա որ ես չգնամ , ով՞ պիտի գնա»,-ասում է առաջնագծում վիրավորված  կապանցի Պյոտր Բաղդասարյանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում է վիրավորվել 32-ամյա Պյոտրը։Հակառակորդի ականանետային կրակից։
Կապանի բժշկական կենտրոն Պյոտրը երեկ է տեղափոխվել։ Ականանետի հարվածից հիմա ուժեղ գլխացավ ունի, բայց սառն է դատում։ Սահման գնացել է ինքնակամ, ապաքինվի, հարկ լինի նորից զենք է վերցնելու։
Ապագա երկու զինվորի երիտասարդ հայրիկը տանկային գումարտակում էր ծառայել։ Գիտեր՝ ուր է գնում ,ինչի համար, հետևում էր ավագ ընկերներ՝ տարիքով ավելի մեծ երկրապահների խորհրդներին ։
 «Բա որ ես չգնամ , ով՞ պիտի գնա»,-ասում է առաջնագծում վիրավորված  կապանցի Պյոտր Բաղդասարյանը

Բժիշկ Աթաջանյանը հիվանդի վիճակը բավարար է գնահատում , չնայած ինքը՝ Պյոտրը, պնդում է , որ լավ է զգում ։Նվազագույնը երկու շաբաթ կտևի բուժումը։
Մեր նկարահանման պահին դիրքերում գտնվող հրամանատարը զանգահարեց ։ Զինվորի ճակատագրով մտահոգ էր ,ուզում էր անձամբ համոզվել, որ լավ է։ Պյոտրն էլ այստեղից գոտեպնդում ։

Կապանի բժշակական կենտրոնը նույնպես այս օրերին կազմ-պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել մարտական գործողությունների արդյունքում վիրավորվածներին։ Առողջապահական համալիրը իր ողջ ներուժով ,թե մասնագիտական ,թե տեխնիկական , կարող է անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։