Մեկ օր սահմանում

Spread the love


Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն Լուսինե Սարգսյանն է, վայրը՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքը,որտեղ հավաքում ու խոսում են սահմանին տիրող իրավիճակի մասին, ընդունում կամավորների,քննարկում հետագա քայլերը: Լուսինեին հանդիպեցինք ճանապարհին.գնացել էր հերթական անհրաժեշտ պարագաներն ու դեղորայքը բերելու: «Իմ ընտանիքն է Քաշաթաղը»,-ասում է:

Մեկ օր սահմանում

» Ես, որպես բժիշկ, պատրաստ եմ , 2 օր առաջ դիրքերում եմ եղել:Փորձել եմ իմ հոգու հանգստության համար օգնել ինչով կարող եմ:Ես չեմ ասում զինվորը դրա կարիքն ունի:Սնունդ եմ բաժանել,ծխախոտ,սուրճ և այլ տեսակի բաներ:Բոլորս ուժեղ ենք:Սահմանին կան կրակոցներ:Հայ ազգը տոկունա,կայունա:Այսօր ես ունեմ հավաքագրված 30 բուժքույրեր,ովքեր խնդրանքով ուզում են տեղափոխվել առաջին գիծ»,-ասում է Լուսինեն:
Ամեն ինչից քաջատեղյակ ու գործին նվիրված է Լուսինեն.արդեն 16 տարի: «Ամենափոքրից սկսած գիտեն՝տանկը ինչու եկավ և ինչու գնաց»,-ասում է Լուսինեն ու ավելացնում՝ վերջին օրերի համեմատ իրավիճակը մի քիչ հանդարտվել է :
«Կարծես արդեն խաղաղության հոտ ենք առնում:Մեր առաքելությունը այստեղ նրանում է կայանում,որ ընդունենք կամավորականներին:Ուղղություն ցույց տանք:Անցած գիշեր ունեինք զինվորի հայր,մոլորվել էր:Տեղակայեցինք,օգնեցինք»,-ասում է բուժքույրը:

Իշխանաձորը Քաշաթաղի շրջանի համայնքներից մեկնէ: Այստեղ վերաբնակեցումից հետո կյանքն ակտիվացել է: Ապրում են նաև լիբանանցի ու սիրիացի հայեր: «Եկողը էլ չի ուզում գնալ՝ անկախ ամեն ինչից,անգամ սահմանին տիրող իրավիճակից:»,-նշում է համայնքի ղեկավարը:
«Ճիշտն ասած են առաջին օրը տանկերի շարժը մի քիչ շատ էր.երեխեքը վախեցել էին:Իսկ հաջորդ օրվանից արդեն դպրոց էին գնում:Երեխեքը գիտեն ՝ պատերազմական գոտիում ենք, գիտեն ամեն րոպե կարա լինի,ժողովուրդի համար սովորական է»,-ասում է Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թելունցը:
Անդրանիկ Հարությունյանը զինվորի հայր է: 5օր շարունակ տեղեկություն չունենալով որդու մասին՝Թալինից Քաշաթաղ է հասել սահմանին կանգնած որդուն գտնելու համար: Աստուն փառք է տալիս՝ զավակին ողջ առողջ է գտել:
«Զարմացա ,որ գտա:Լավա հիմա, մինչև կռիվը չվերջանա հետ չեմ գնալու»,-ասում է:
Այս զրույցին ներկա էր նաև Վահե Հակոբյանը՝Սյունիքի նախկին մարզպետը: Ով ճանապարհվել է այս ուղղությամբ սահմանին կանգնած զինվորներին օգնելու:
Սննդով ,ծխախատով ու անհրաժեշտ պարագաներով բեռնատարը շարժվեց առաջ :
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նաև օրեր առաջ Գորիսից 20 տոննա առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ է տեղափոխել արցախյան ճակատ: Տարբեր բնակավայրերում կանգ առնելով ՝ զինվորներին տրամադրվում էր ծխախոտ և այն ամենը ինչի կարիք զգացվում էր:

Մեկ օր սահմանում

Քաշաթաղի բնակավայրերում մարդիկ ապրում են առօրյա հոգսերով, դպրոց հաճախում ,բայց չեն մոռանում սահմանի մասին,ականջալուր են ամեն ձայնի: Մարդիկ հյուրընկալ են և, իհարկե, առաջին հերթին օգնում են զինվորներին՝հատկապես այս օրերին:
Առաջին բանակային կորպուսի տղաները ստացել են հանրապետության ամենատարբեր անկյուններից ուղարկված սնունդը, առաջին անհրաժեշտության իրերը, հագուստն ու դպրոցականների նամակները:
» Ոչ մի բանի կարիք չունենք: Ղափանցիներին շնորհակալություն,ստացել են ուղարկածը:Նոյեմբերյանից եմ:Ընտանիքս ու հարազատներս Ռուսաստանում են,ես Հայաստանում մենակ եմ»,-ասում է շարքային Միրզոյանը:

Մեկ օր սահմանում

Ստորաբաժանումները կազմ- պատրաստ են, ամենքն իր տեղում և իր ժամին՝ կատարելու իրենց վրա դրված պարտականությունները: Գիտեն՝հետևում կանգնած է մի ամբողջ հայ ժողովուրդ,մի քիչ էլ զարմացած. «Գիտեինք,որ միասնական ազգ ենք,բայց որ այսքան, չէինք պատկերացնում»,- խոսում են զինվորները:

Բուժգծով պատասխանու Անուշ Գրիգորյանն է, Գորիսից, ասում է վերջին օրերին այնքան սնունդ ենք ստացել,որ չգիտենք ուր տեղավորել:
Սննդով լի բեռնատարը նաև տիկին Անուշենց մոտ կանգ առավ:Տրամադրվեց ամեն ինչ ու շարժվեց առաջ:
Մեկ այլ տեղում էլ կապանցի կին զինվորականները դպրոցականների նամակներն են ընթերցում. հուզվում. ենթադրություններ անում ինչ տրամադրություններ են Կապանում: Փոստը այստեղ յուրահատուկ խնամքով է պահվում:
Հենց այս տողերն են,որ սահման պահող զինվորականներին վերջին օրերին ուժ են տալիս, օգնում պահպանելու մարտական ոգին:
Հերմինե Միքայելյան