Գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքները

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 60 միլիմետրանոց ականանետ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետեւանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Մուրադյանը: Կան վիրավորներ:

Առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում, դեռեւս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գեւորգ Մղդեսյանը:

Источник: www.mediamax.am