Հակառակորդը կրակել է Տավուշի եւ Գեղարքունիքի ուղղությամբ

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 120 մմ ականանետից եւ СПГ-9 տեսակի զենքից գնդակոծել է Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Источник: www.mediamax.am