«Խոստացեք, որ իմ հայրիկի մահը ,ի զուր չի անցնելու» կապանցի ազատամարտիկ Գագիկ Փարսադանյանի դստեր խոսքերն են

Spread the love

"Խոստացեք, որ իմ հայրիկի մահը ,ի զուր չի անցնելու" կապանցի ազատամարտիկ Գագիկ Փարսադանյանի դստեր խոսքերն են
Զինվորական արարողակարգով այսօր կապանցիները հողին հանձնեցին ազատամարտիկ Գագիկ Փարսադանյանին ,ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները թշնամու ոտնձգություններից։
"Խոստացեք, որ իմ հայրիկի մահը ,ի զուր չի անցնելու" կապանցի ազատամարտիկ Գագիկ Փարսադանյանի դստեր խոսքերն են

Ավաղ, Գագիկի և մյուս զինակից ընկերների ավտոբուսը այդպես էլ առաջին գիծ չհասավ։ Գագիկը Սիսիանի ջոկատի տղաների հետ էր, երբ ապրիլի 4-ին Մարտակերտի տարածքում հակառակորդը գնդակոծեց ավտոբուսը։
Նրա անցած ուղին սխրանքներով լի էր ։ 1992 թվականից կամավոր զինվորագրվել է ծառայության, մասնակցել Կապան քաղաքի և շրջանի Դավիթ Բեկ Կաղնուտ Ուժանիս , Ագարակ Ճակատեն, Շիկահող, Ծավ , Ներքին Հանդ սահմանամերձ գյուղերի պաշտպանական գործողություններին։ Նրա հրամանատար Սպարտակ Ստեփանյանը վայրկյան անգամ չէր կասկածում ,որ նման իրավիճակում Գագիկը առաջիններից մեկը պետք է զենք վերցներ, գնար արցախյան ճակատ։
Հարյուրավոր կապանցիներ այսօր սրտի խոր կսկիծով եկել էին Բաղաբուրջի հուշահամալիր՝ վերջին հրաժեշտը տալու հայրենիքի նվիրյալին։ Նա միացավ իր այն մարտական ընկերներին ,ովքեր դեռևս 1992-1994 թվականերին իրենց արյան գնով նվաճեցին խաղաղությունը , որ այս վերջին օրերին թշամին խախտեց։

4 զավակների հայրը դեռ տարիներ առաջ արիության ու քաջության դասեր էր տալիս 18-ամյա պատանիներին ,այսօր էլ հենց այդ նույն առաքելությամբ էր մեկնել ռազմի դաշտ։ Ապրողներիս պարտքն է լինելու ամեն գնով խաղաղություն հաստատել .դա են պահանջում ինչպես Գագիկի կրտսեր դուստրը, այնպես էլ բոլոր նահատակների հարազատները։