Խաղաղությունը պետք է պարտադրվի

Spread the love

Սահմանում կրակը առայժմ դադարել է։ Պատերազմն ավարտվեց՞, թե ՞սա պարզապես շունչ քաշելու ժամանակ է հերթական փոթորիկից առաջ։ Դժվար է ասել։ Պարզ է միայն, որ Հայաստանը պետք է փոխի գործելակերպը նոր փորձություններից հնարավորինս խուսափելու և քիչ կորուստներով դուրս գալու համար։ Խոսքը թե՜ ներքին , թե՜ արտաքին քաղաքականության ու դիվանագիտական ջանքերի մասին է։
Հերթական անգամ պարզ դարձավ, որ Ադրբեջանին խաղաղությունը պետք է պարտադրել։ Հարևան երկրի բլից կրիգը՝ կայծակնային պատերազմով արագ հաղթանակի հասնելը, ձախողվեց։ Հիմա այնտեղ՝ ներսում, մի շարք հարցերի պիտի պատասխանեն, որոնցից ամենակարևորը թերևս սա է լինելու. «Որ չէիք կարող, ինչու՞սկսեցիք»։ Ամեն դեպքում դա իրենց խնդիրն է։ Մեզ համար էլ ավելորդ ոգևորության տեղը չէ։ Հայաստանում էլ խնդիրները պակաս չեն։ Վերլուծություններ անպայման կլինեն։ Կշեշտվի ամենակարևորը.
կարողացանք փորձության ժամին համախմբվել։ Մյուս կողմից էլ՝ չարժե անտեսել այն հանգամանքը, որ դաշնակիցներ չունեք։ Գործընկերներ՝ այո՜, դաշնակիցներ՝ ոչ՜։ Հուսահատության գիրկն ընկնելու համար չի ասվում սա։ Պարզապես պետք է ճշգրիտ հաշվարկներ անել ու քայլեր ձեռնարկել։ Գործընկերների հետ շարունակել հարաբերությունները, միևնույն ժամանակ, հույսը դնելով մեզ վրա, մեր զինվորի վրա, մեր խնդիրները ներկայացնել դրսում։
Այնպես որ՝ շունչ քաշելու ժամանակը պարապ տեղը չվատնենք , որ հետո ՝ հերթական փորձության ժամին, չասենք՝ ինչու այսպես եղավ։ Մեկ է , մոլորակի՝ ցնցումներով լի անկյունում ենք ապրում։ Ուրեմն սառն ու կշռադատված քայլերի անհրաժեշտությունը միշտ է զգացվելու։