Իրաքի եզդիները համերաշխություն են հայտնում հայերին

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Իրաքի եզդիական «Էզիդխանի պաշտպանության ուժերը» (ԷՊՈՒ) անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դաժան մարտերի ժամանակ գլխատվել է նաեւ հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբնակ եզդի քույրերին եւ եղբայրներին»,- հաղորդում է ԷՊՈՒ-ի ֆեսյբուքյան էջը:

ԷՊՈՒ-ն կազմավորվել է 2014թ. եւ Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից ճանաչվում է որպես եզդիական պաշտոնական զինված ուժեր:

ԷՊՈՒ-ի հրամանատարան է Հեյդար Շաշոն, որն անցյալ տարի այցելել էր Հայաստան:

Источник: www.mediamax.am