Պուտինը զրուցել է Սարգսյանի եւ Ալիեւի հետ

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերում:

«Նշվել է, որ Ռուսաստանն իրականացնում է եւ շարունակելու է իրականացնել անհրաժեշտ միջնորդական քայլերը՝ նպաստելու իրավիճակի կարգավորմանը:

Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի վերսկսման կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու նպատակով»,- ասված է ՌԴ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուր: www.mediamax.am