«Թշնամու ձեռքին այս պահին հենակետ չունենք», ասել է Տոնոյանը

Spread the love

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ «թշնամու ձեռքին այս պահին որեւէ հենակետ չունենք»:

Այդ մասին նա ասել է ԱԺ-ում խմբակցությունների հետ փակ հանդիպումից առաջ:

Դավիթ Տոնոյանը նաեւ հայտնել է, որ հրադադարի ռեժիմ սահմանված չէ, ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին, որը հակառակորդը տեղ-տեղ խախտում է:

Այսօր Դավիթ Տոնոյանը նաեւ ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին:

Նա նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների եւ խոցված տեխնիկայի առկայությունն է:

Աղբյուր: www.mediamax.am