Միջնորդներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան

Spread the love

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, համանախագահներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

MediaMax

Հիշեցնենք, որ շփման գծում տիրող իրավիճակի հարցով այսօր Վիեննայում նախատեսված է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են նաեւ, որ ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ  Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի, Բելառուսի, Լիտվայի, Իրանի արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ:

Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակողական լայնածավալ գործողությունների մասին, ներկայացրել Արցախում քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության հրթիռակոծման հետևանքները:

Ավբյուր: www.mediamax.am