Նախատեսվում է զենք կրելու իրավունք տալ Քաղպաշտպանության որոշ օբյեկտները պահպանող ստորաբաժանումներին

Spread the love

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: «>Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Օրենսդրական այս փոփոխությունը պետք է ընդունվի արագացված կարգով ՝ 24 ժամվա ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի խոսքով՝ հրատապությունը պայմանավորված է վերջին իրադարձություններով․ — «Այսօրվա դրությամբ մեր ծառայողները Հայաստանի Հանրապետության սահմամերձ գոտում գտնվող ջրամբարներում և կապտաժներում հերթապահություն են անում առանց զենքի: Իսկ ոչ մի բան արդեն չի բացառվում, այդ իսկ առումով հրատապ ենք համարում, որպեսզի օրենքը արագ ընդունվի»:   

Օրենսդրական այս փաթեթով քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին կթույլատրվի զենք կրել, մասնակցել Հայաստանի պաշտպանությանը, սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին, կամուրջների և այլ կարևորագույն օբյեկտների պահպանությանը։

«Սահմանամերձ գոտում կարևորագույն օբյեկտները խաղաղ պայմաններում ավելի քիչ են, քան պատերազմական գործողությունների ժամանակ: Ինչո՞ւ: Եթե հացի արտադրությունները կամ ալյուրի պահեստները խաղաղ պայմաններում կարևորագույն օբյեկտներ չեն, ապա ռազմական գործողությունների ժամանակ անպայման, ենթակառուցվածքների հետ համատեղ, դրանք կդառնան կարևորագույն օբյեկտներ մեզ համար», — օրինակ բերեց Մխիթարյանը:

Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունները խորհրդարան էին բերվել և պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկվել վերջին լարվածությունից շաբաթներ առաջ՝ մարտի սկզբին: Արդյո՞ք դա նշանակում է, որ դեռ այն ժամանակ եղել է մարտական գործողությունների վերսկսման վտանգ․ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ համակարգային փոփոխությունները կառավարությունը վաղուց էր նախաձեռնել՝ անկախ այս իրավիճակից, պարզապես հիմա, օրենսդրական այս փոփոխությունները առավել հրատապ են դարձել:

Источник: www.azatutyun.am