«Մատաղիսը մերն է եղել, մերն է հիմա ու մերն էլ կլինի»

Spread the love

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:

Նա նշել է, որ երեկ երեկոյան հակառակորդի անօդաչու թռչող սարքը վնասել էր քաղաքի հոսանքի 10 կվտ հզորությամբ 2 հենասյուն:

«Դրանց ընկնելուց հետո հրդեհ բռնկվեց, մինչ փորձում էինք մարել այն ու վերականգնել սնուցումը, կրկին անօդաչու թռչող սարքից վնասվեցին 35 կվտ ուժգնությամբ հոսանքատար լարերը, որի արդյունքում հրդեհն ավելի ուժգնացավ, բայց կեսգիշերին այն արդեն մարել էինք: Բարեբախտաբար, կատարվածի արդյունքում մարդկային կորուստ կամ վիրավոր չենք ունեցել»,- ասել է Խաչատրյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, գիշերը սկսել է գործել նաեւ քաղաքի հացի գործարանը, բնակիչները զբաղվում են իրենց առօրյա գործերով, քաղպաշտպանության համակարգը պատասխանատվությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրը:

Անդրադառնալով հակառակորդի տեղեկությանը, թե վերցրել են Մատաղիս համայնքը, Վլադիկ Խաչատրյանն ասել է «Մատաղիսը մերն է եղել, մերն է հիմա ու մերն էլ կլինի»:

Источник: www.mediamax.am