Ադրբեջանը խնդրում է Իսրայելին ազդել Հայաստանի վրա

Spread the love

Trend-ը հայտնում է, որ այդ մասին  The Jerusalem Post-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:

Նրա խոսքերով, Իսրայելը կարող է Հայաստանին կրակի դադարեցման եւ բանակցություններ սկսելու կոչ անել:

«Մենք դիտարկում ենք Իսրայելը որպես ռազմավարական գործընկեր եւ ակնկալում ենք նրանից մեկնաբանություններ»,- ասել է Ալի Հասանովը:

Նա նաեւ նշել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ եւ կարող է նրանց կոչ անել՝  Հայաստանին բանակցությունների հրավիրելու հարցում: 

Источник: www.mediamax.am