Հարգելի քաջարանցիներ…..

Հարգելի քաջարանցիներ.
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում քաղաքացիների՝ պաշտպանական ճակատին օգնելու մասին առաջարկները եւ նախաձեռնությունները, Քաջարանի քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը կհամակարգի բնակչությունից տրամադրվող օգնության հավաքումն ու ըստ նշանակության տեղ հասցնումը:
Ուշադրություն. Քաղաքապետարանը հորդորում է հանդես չգալ անհատական նախաձեռնություններով, չխոչընդոտել կազմակերպչական աշխատանքների իրականացմանը.
Մասնավորապես, նպատակահարմար է ներկայացնել.
— շոգեխաշած միս /тушенка/
— խտացրած կաթ
— շաքար, շաքարավազ
— աղ
— թեյ, սուրճ
— մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ
— անձեռոցիկ /թաց, չոր/
— զուգարանի թուղթ
— թխվածքաբլիթ/պեչենի/, վաֆլի, պրյանիկ
— ջուր/շշերով/
— չոր սպիրտ
— ձկան պահածո
— օճառ
— ամուր տոպրակ
— չիր
— սափրվելու պարագաներ
— թաշկինակ
— ասեղ, թել
— ատամի մածուկ եւ խոզանակ
— ներքնազգեստներ /մայկա, վարտիք /трусик/
— կարճագուլպաներ տաք /носки/
— այլ տեսակների չփչացող չոր սնունդ
— ծխախոտ:
Ցանկացողները դրանք կարող են բերել քաղաքապետարանի նիստերի դահլիճ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել /0285/ 3 21 81, /0285/ 3 21 51, /0285/ 3 27 99, /093/ 65 38 40:
ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ