Կապանցին աղոթում է սահմանին կանգնած զինվորի համար

Spread the love

Կապանցին աղոթում է սահմանին կանգնած զինվորի համար

Վերջին օրերին Կապանի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին մարդաշատ է: Կապանցիներին հանիգիստ չի տալիս սահմանին տիրող իրավիճակը: Պատերազմ տեսած ժողովուրդը միահամուռ կերպով քայլում է դեպի հոգևոր տաճար՝ աղոթքով դիմելու առ Աստված: Սահմանին նրանց որդիներն ու կամովի մեկնած հարազատներն են:
Տեր Վահան քահանա Հեբոյանը առավել ևս այս օրերին ժողովրդի կողքին է՝հաղթանակի նկատմամբ հավատքով լի:

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այս օրերին պատարագ է մատուցվում: Րոպեների ընթացքում Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին մարդաշատ դարձավ: Հոգևոր հովիվը մինչ ժամերգությանն անցնելը դիմեց ժողովրդին. «Ով ,եթե ոչ մենք պետք է պահենք ու պաշտպանենք մեր երկիրը»:
Հանրապետական նշանակության ճանապարհին Տեր Վահանը սահման մեկնելուց առաջ օրհնել է զինվորներին: Ասում է ուրախ էին՝լի մարտական ոգով: Գնում են ազատագրած հայրենիքը պաշտպանելու,ոչ թե ինչ-որ բան պահանջելու:

Աշխատանքի վայրում,դրսում, թե տանը այս օրերին մարդկանց խոսակցության թեման հայ-ադրբեջական սահմանին տիրող լարվածությունն է: Ինչի կհանգեցնի այն ու մինչև երբ կշարունակվի:
Հերմիեն Միքայելյան