ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքում շարունակում են ցուցակագրել ռազմաճակատ մեկնել ցանկացող կամավորներին

Spread the love

ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքում շարունակում են ցուցակագրել ռազմաճակատ մեկնել ցանկացող կամավորներինԵրկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքում հեռուստացույցի ձայնն է միայն լսելի։ Անթարթ հայացքները հառած էկրանին պատերազմի բովով անցած ազատամարտիկները հետևում են սահամանային վերջին զարգացումների մասին պատմող լուրերին։
Եթե տղաների մի մասը հիմա բաժանմունքում է , մյուսները դեռ երեկվանից շտապել են սահման։ Արդեն դիրքերում են` 18-ամյա պատանի զինվորների կողքին։ ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքի անդամ Մարտուն Մուրդյանի խոսքով՝ իրենց համար պատերազմ չէր ավարտվել ,գիտեր, որ մի օր հակառակորդը նախահարձակ կլինի։

Արցախ շտապած սյունեցի կամավորների շարքերում են, ինչպես փորձառու ծառայողներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահները։ «Մարտական ոգին բարձր է»,- , ասում է Մարտուն Մուրադյանը թշնամին ստիպում է երկու տասնամյակ առաջ սկսված գործը ավարտին հասցնել ու կանեք դա։
ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքում շարունակում են ցուցակագրել ռազմաճակատ մեկնել ցանկացող կամավորներին
Սահմանին տեր լինելու պատրաստակամությամբ շատերը այս օրերին գալիս են նաև Կապանի զինկոմիսարյատ։ Այստեղից նրանց ուղղորդում են երկրապահ կամավորների միության տարածքային բաժանմունք։

Հարյուրավոր սյունեցիներ իրենց օրինակով ապացուցեցին, որ սահմանին տիրող իրավիճակը միայն արցախցու կռիվ չէ և մարտական վտանգավոր դիրքերից թշնամուն հետ շպրտելու համար ոչինչ չեն խնայի։

Երկրապահ կամավորների միության Կապանի բաժանմունքում շարունակվում են ցուցակագրվել ճակատ մեկնել ցանկացողները։