Երկրաչափական պատկերների » համագումար»

Spread the love

Երկրաչափական մարմիններն ու պատկերները համագումարի էին Կապանի համար 13 հիմնական դպրոցում։ Ով ինչ դեր ունի երկրաչափության մեջ ,ում օգտակար գործողության գործակիցն է ավելի մեծ. ներկայացնում էին հենց օրվա հերոսները։

Դպրոցի մաթեմատիկայի խմբակի բաց դասը այս անգամ ուներ «Երկրաչափությունը ճարտարապետի քերականությունն է» խորագիրը։ Խմբակում ընդգրկված տարբեր դասարանների աշակերտներ էին մասնակցում։ Համագումարի նիստը վարող նախագահը, լսելով երկրաչափական պատկերներին , ովքեր թերացան իրենց խոսքում ու ոչ ամբողջական ներկայացան, դիտողություններ արեց։
Ռիմա Մկրտչյանի խոսքով՝ նման խմբակները թույլ են տալիս ուսումնական ծրագրից դուրս աշակերտներին հավելալ գիտելիքներ տալ։ Ամեն անգամ մեկ թեմա են ընտրում, և երեխաները մեծ պատրաստակամությամբ են հաճախում ։

Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը ողջունեց աշակերտներին և խորհուրդ տվեց չսահմանափակվել դասագրքերում տեղ գտած առաջադրանքներով, փորձել բացահայտել առարկան տարբեր կողմերից, ինչպես ,օրինակ ,այսօր բաց դասի ժամանակ արեցին։
Տեսական գիտելիքները աշակերտները գործնականում կիրառեցին նաև։ Բոլոր երկրաչափական պատկերները նրանց իսկ ձեռքի աշխատանքն էին։ Իսկ հաջորդ բաց դասին աշակերտները «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթի հետաքրքրշարժ խնդիները կփորձեն հաղթահարել։