Հրդեհի հավանական պատճառը էլեկտրահաղորդալարերի կարճ միացումն էր

Spread the love

Հրդեհի հավանական պատճառը էլեկտրահաղորդալարերի  կարճ միացումն էր

«Ռուբիկ Իսրայելյան»ՍՊԸ-ի հացաթխման արտադրամասի հրդեհի մասին սեփականատերը առավոտյան է տեղեկացել : Հարևանները ծուխը նկատելուն պես ահազանգել են մարզային փրկարարական վարչություն՝ 22:35-ին:Իսկ ներքևում աշխատող հացթուխները չեն ենթադրել անգամ ,որ վերևում կրակը արագորեն տարածվում է:
Ահազանգից հետո հրշեջ փրկարարները Հունան Ավետիսյան 10 հասցե են շտապել : Կրակը արդեն հասցրել էր բավականաչափ տարածվել:
Նախնական տվյալներով՝ վնասը մեծ չափի է.մոտ 50 պարկ ալյուր , այրվել են առաստաղը, պատերը, ծխով պատվել մոտ 64 քմ տարածքն ու ներսում գտնվող գույքի մի մասը:
Աշխատակիցների խոսքով՝ դեպքի օրը արտադրամասում գործը վերջացնելուն պես՝ ժամը 21-ին, դռները փակել ու գնացել են,իսկ ներքևում գտնվողները զբաղվել իրենց գործով:Արտադրամասը գործում է 98թ-ից:

«Վերջին 3 ամիսների ընթացքում արձանագրված 26 հրդեհների մեջ սա հասցված վնասի չափով ամենամեծն է,նշում է Դավիթ Մանուչարյանը ու ավելացնում՝ տարբեր օբեկտներում տեսչության կողմից պարբերաբար ստուգումներ են իրականացվում:Նպատակը նման դեպքերը բացառելն է: Փոքրիկ բացթողումն անգամ կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել»,-ասում են աշխատակիցները:
Կարգադրագրում նշվում են խախտումները, տնտեսվարողներին ժամանակ է տրամադրվում դրանք վերացնելու համար: Չվերացնելու դեպքում վարչական տուգանք է սահմանավում.

Տեսչության աշխատակիցները բնակչությանը հորդորում են զգոն լինել. հողամասերում մաքրման նպատակով բռնկված կրակը կարող է լուրջ հետևանքների հանգացնել ու վերածվել մեծ հրդեհի:
Հերմինե Միքայելյան