Դիմորդները հաղթահարեցին ևս մեկ քննություն

Spread the love

Պայթյուն,այրվող ավտոմեքենա, վիրավորներ , քաղաքի կենտրոնում արտակարգ իրավիճակ էր։ Կապանի համար վեց հիմնական դպրոցի և Մուշեղ Հարությունյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում էր դեպքը տեղի ունեցել։

Րոպեներ անց մարզային փրկարարական վարչության, շտապ օգնության , Գազպրոմ Արմենիայի Սյունիքի մասնաճյուղի վթարային ծառայության բրիգադները տեղ հասան։

Օպերատիվ կերպով հրշեջները մարեցին ավտոմեքենայի խցիկում սկսված հրդեհը ,որից հետո ձենամուխ եղան ուղևորների դուրսբերմանը։ Հատուկ գործիքների կիրառմամբ ավտոմեքենայում արգելափակված ուղևորներին փրկարարները ազատեցին ։

Այս ամենը բարեբախտաբար բեմականացված էր ։ Իրադրությունն էլ ըստ սցենարական պլանի էր։ Տարբեր ծառայությունների փոխկապակցված աշխատանքը՝ ուսումնական վարժանքի տեսքով նպատակ ուներ ստուգելու մասնագետների պատրաստվածության աստիճանը և արագ արձագանքումը։

Քանի որ վթարված գազատարը դպրոցի հարակից տարածքում էր, աշակերտները տարհանվեցին։ Կրթօջախի մարզադաշտում՝ անվտանգ տարածքում, երեխաները սպասեցին մինչև վթարը վերացվի։ Զինղեկ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ տարվա ընթացքում մի քանի անգամ նման վարժանքներ են կազմակերպում ։
Սյունիքի մարզային փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի խոսքով՝ վարչությունում դեռ կգնահատեն այսօրվա ուսումնական վարժանքի կատարման ընթացքը։ Կմատնանշվեն թերություններն ու աստիճանաբար կշտկեն։
Բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումներից հերթկանն էր սա։ Վարչությունում ամեն տարվա համար ունեն ծրագիր։