Ցրտահարության վտանգը չի վերանում

Spread the love

Ցրտահարության վտանգը չի վերանումԱյս օրերին օդերևութաբանների կանխատեսումներին առավել աչալրջորեն հետևում են Տավուշի ,Սյունիքի և Արարատյան դաշտի համայնքները։ Մարտի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած ցուրտ օդային հոսանքները տեղումների տեսքով կդրսևորվեն հենց այս մարզերում ։ Օդի ջերամաստիճանի անկումը ցրտահարության վտանգ է ստեղծում։ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատու Ռաֆիկ Հովհաննիսյանը շտապում է զգուշացնել այգետերերին։

Մասնագետը հորդորում է ՝ որպեսզի ծխահարությունը արդյունավետ լինի, պետք է ճիշտ ժամին կատարվի։ Ջերմաստիճանի նվազում ,սովորաբար սկսվում է նկատվել գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը հատվածում։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել։
Մեր տարածաշրջանում կորիզավոր ծառատեսակներից ծիրանենիների , հոնենիների մեծ մասը արդեն ծաղկել է։ «Կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը անհրաժեշտություն է»,- ասում է գյուղոլորտի խորհրդատուն և հողի մշակին հորդորում ձեռքերը ծալած չնստել։
Ցրտահարության վտանգը չի վերանում

Օդային ցուրտ հոսանքները դաշտերին վնաս չեն պատճառի, սածիլների համար դեռ վաղ է։Թիրախում այգիներն են ։Գյուղացիները նաև պետք է ավարտին հասցնեն ծառերի էտման աշխատանքները։ «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները պատրաստ են հարկ եղած դեպքում լրացուցիչ տեղեկատվություն տալ»,- ասում է Ռաֆիկ Հովհաննիսյանը ։

Բարեբախտաբար օդերևութաբանների կանխատեսումները ցածր ջերմաստիճանի մասին անցած գիշեր շրջանցել են մարզը ։
Սյունիքի հովիտներում խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է մեկ Մեղրիում 2 աստիճան տաքություն: Սակայն կլիմայական փոփոխությունները շարունակվում և ցրտահարության վտանգը չի վերանում։