Մասնագիտական ուսուցման դասընթացները արդյունավետ են

Spread the love
Մասնագիտական ուսուցման դասընթացները արդյունավետ են

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնը նախատեսել էր անցած 2015 թվականին 60 գործազուրկների համար մասնագիտական ուսուցման դասընթացներ անցկացնել,սակայն կենտրոնում ցավով են նշում, որ դա եղավ միակ թերի իրականացված ծրագիրը։
«Պատճառը գնումների գործակալության մրցույթների անկատարություն է։Չկարողացան մրցույթը ժամանակին կազմակերպել»,-ասում է կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանը։
Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը՝ կենտրոնը մտադիր էր խոհարարների, կարուձևի, հաշվապահների, մատնահարդարման, համակարգչային ուսուցման դասընթացներ նախաձեռնել, և մասնակիցների 50 տոկոսը համապատասխան գործատուների մոտ պետք է անցնեին աշխատանքի, անհրաժեշտ որակավորում ստանալուց հետո,սակայն ակնկալիքները չարդարացան։

Պետական աջակցության ծրագրերը գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակ են հետապնդում։ Արդյունավետ համագործակցություն է ինչպես գործատուի, այնպես էլ գործազուրկի և զբաղվածության կենտրոնի համար։
Հաշմանդամներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու համար նույնպես մի շարք ծրագրեր են իրականացվում։ Այստեղ որոշ առավելություններ են տրվում գործատուին։

Այս օրերին զբաղվածություն կենտրոնը պատրաստվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի մեկնարկին։ Աշխատանք փնտրող գործազուրկները կարող են ,վաղվանից սկսած, հաշվառվել ։ Ծրագիրը համայնքն է ներկայացրել ,երեք ամիս տևողություն կուենենա։
Գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր զբաղվածության ծրագիրը արդեն մեկնարկել է։ Համայնքներից ստացվել են ցուցակները .հայտերը ուսումնասիրման փուլում են , կենտրոնի մասնագետները գյուղերում ստուգումներ են իրականացնում։ Ընդհանուր առմամբ, 22 գյուղական համայքներից ծրագրում ընդգրկվելու ցանկություն են հայտնել 260 ֆերմերներ։