Երիտասարդների ներգրավվածության ծրագիր սահմանամերձ համայքներում

Spread the love

Երիտասարդների ներգրավվածության ծրագիր սահմանամերձ համայքներում

Բուժքույր-կոսմետոլոգ Անի Սաֆարյանը բացատրում է ականջը դակելու ձևը և հետագա խնդիրներից խուսափելու համար խորհուրդներ տալիս: Ընթացքին ուշադրությամբ հետևում են Լեռնաձորի համայնքի մի խումբ երիտասարդ աղջիկներ: Նոր ականջողով Սիրանուշ Աբգարյանը խոստովանում է՝այդքան էլ ցավոտ չէր.ինչպես ասում են՝գեղեցկությունը զոհեր է պահանջում:
Լեռնաձորի համայնքի բնակչուհիները շուտով համապատասխան վկայական կստանան: Իսկ դիմահարդարություն և մատնահարդարություն սովորելու մասին տեղեկացել են ծրագրի Սյունիքի մարզի համակարգողից: Հենց նա է այցելել սահմանամերձ համայնքներ ու փորձել ներգրավել երիատասարդներին:
Ծրագիրը հենց այդպես էլ կոչվում է ՝»Երիտասարդների ներգրավվածություն և խթանում»: Իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության նախարարությունների համատեղ ջանքերով՝համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մեկնարկել է հոկտեմբերից և արդեն ավարտվում է:
«Իրականացվել են առաջնորդության , գործարար հմտություններ,մասնագիտական կողմնորոշումներ դասընթացներ,տարբեր հանդիպումներ:Սյունիքի մարզից ծրագրին ընդգրկվել են Շաղատ, Մուտք,Թասիկ, Սալվարդ, Գեղի ու Լեռնաձոր համայնքները»,-նշում է Նվարդ Հարությունյանը:

Գյուղական համայքներում հատկապես երիտասարդների զբաղվածության հարցը առավել ցայտուն է: Այլընտրանք ու աշխատանք չկան:»Մի մասը բարձրագույն կրթությունը ստացել է,սակայն տուն վերադառնալուց հետո պարզապես չի աշխատել,անգամ ոչ մասնագիտությամբ: Իսկ այս ծրագիրը ակտիվություն ցուցաբերելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն է»,-ասում է Նվարդ Հարությունյանը:

Ծրագրի խորհրդատու կազմակերպությունները 2-ն են՝»Ապագայի մանդատը» և «ԳՈՒՄը»: Մարզի 6 համայնքներից, ընդհանուր առմամբ, 100-ից ավելի երիտասարդներ են մասնակցել,ձեռք բերել հմտություններ: