Փոփոխություններ են կատարվել երեխաների խնամքի տրամադրման կարգում

Spread the love

Փոփոխություններ են կատարվել երեխաների խնամքի տրամադրման կարգում

Երեխաների խնամքի ուղղորդման և տրամադրման կարգում նոր փոփոխություններ են կատարվել.կառավարության որոշումն է: Խոսքը վերաբերում է երեխաների այլընտրանքային խնամքին ու նոր չափորոշիչներին,որոնցով էլ պետք է առաջնորդվեն կառույցները: Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը պարզաբանում է՝ որոնք են կատարված փոփոխությունները, և ում պետք է նախ դիմել:

Այսինքն՝քաղաքացին նախ դիմելու է տարածքային սոցիալական աջակցության կենտրոն: Իսկ կառույցը տնային այց է կատարելու,ուշադրություն է դարձվելու ամեն ինչին՝սոցիալական վիճակ, կրթություն ստանալու հնարավորություններ, ընտանեկան միջավայր, երեխայի հոգեբանական վիճակ : Թե կոնկրետ ուր կուղղորդվի երեխան՝այս հարցում կարևորվելու են նաև տարածքային սոցիալական աջակցության կենտրոնի եզրակացությունները:

«Միայն սոցիալական վիճակը բավարար չէ երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար: Կարգը խստացվել է»,-ընգծում է Աննա Ոսկանյանը:
Իսկ բաժնում հաշվառված իրավախախտ անչափահասները 17 են՝փոքր-ինչ ավելի,քան նախորդ տարի: Անչափահասներից ոմանք, օրինակ, չգիտեն՝ ինքնակամ դասին չներկայանալը կամ անհաջող կատակը կտրող գործիքով կարող է օրենքի խախտում դիտարկվել:

Իհարկե, ընտանեկան մթնոլորտը և կարգավիճակը ազդում են երեխաների հոգեբանության ու վարքի վրա,սակայն սխալ է կարծել ,թե իրավախախտ երեխաների մեծ մասը հենց այդպիսի ընտանիքիների զավակներ են:
Հունվարի մեկի դրությամբ մարզում 50 բազմազավակ՝5 և ավելի երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներ կան հաշվառված,որից 17-ը մարզպետի հանձնարարականով ստացել է ֆինանսական աջակցություն:Ընտանիքի, կանանց և երեխաների իրավուքների բաժին քաղաքացիները հիմնականում դիմում են սոցիալական աջակցության համար:Բուժման նպատակաով ճանապարհածախս, գրենական պիտույքներ, հագուստ և այլն.այս ամենը կառույցը տրամադրում է՝համագործակցելով ՎՎ տարածքային զարգացման գրասենյակի հետ :