Ջերմաստիճանի հնարավոր անկում են կախատեսել օդերևութաբանները. այգիները ծխահարելու անհրաժեշտություն կզգացվի

Spread the love
Ջերմաստիճանի հնարավոր անկում են կախատեսել օդերևութաբանները. այգիները ծխահարելու անհրաժեշտություն  կզգացվի

Հայաստան է ներթափանցում արկտիկական խոշոր ցիկլոն, որը ցրտահարության վտանգ է ստեղծում։ Գյուղնախարարությունը դեռ երեկ շտապել էր զգուշացնել օդի ջերմաստիճանի հնարավոր նվազման մասին ՝ այգետերերին խորհուրդ տալով պայքարի միջոցներ ձեռնարկել։

Սյունիք գյուղի բնակիչ Գրենիկ Մարգարյանը ցրտահարության դեմ կանխարգելիչ միջոցներին չնայած քաջատեղյակ է ,այնուամենայնիվ համոզված է՝ բնության դեմ անզոր են պայքարել։ Ըստ օդերևութաբանների մարտի 15- 18 –ին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2… -3, հողի մակերևույթին` -4…-5 աստիճան ցուրտ ։

Կապանի տարածաշրջանում արդեն ծաղկել են ծիրանենիները, մասամբ ծաղկել կամ ուռչել են կեռասենիների ու դեղձենիների, հոնենիների, այլ կորիզավորների բողբոջները։ Վարդան Հովակիմյանը «Հասմիկ Հարությունյան» անհատ ձեռներեց ընկերության գյուղատնտեսն է։ Ջերմոցային տնտեսության հարակից տարածքի այգին կլիմիայական կտրուկ փոփոխություններին է նախապատրաստում։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ծառերին ծաղիկ չկար։ Արևի ջերմությունից միանգամից բողբոջները բացվեցին ։Գյուղատնտեսի խոսքով՝ եթե օդերևութաբաների կանխատեսումները իրականանան ծառը ծաղկաթափ կլինի, ու, բնականաբար, բերքի զգալի մասը կորստյան կմատնվի։

Մարտը իր գժություններով ամեն տարի էլ անակնկալներ է մատուցում գյուղացիներին ։Սովորաբար ցրտահարություն սկսվում է նկատվել գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած հատվածում:

Ջերմոցային տնտեսությանը ցրտահարության վտանգը չի սպառնում։ Այստեղ մշտական ջեռուցումը ապահովված է։ Ջերմոցը գազաֆիկացված է, եթե հարկ եղավ, սահմանված նորմայից ավելի տաքություն կապահովեն։

Լոլիկ, լոբի. բանջարաբոստանային մշակաբույսերից առայժմ հիմնականում այս երկու տեսակն է ջերմոցում ։3 օրը մեկ լոլիկի բերքահավաք է կատարվում Ըստ հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ ջերմաստիճանի կտրուկ անկում առավել հավանական է մարտի 18 և 19-ի գիշերը ,այնպես որ պետք է նախապատրաստվել , այգետրերրին էլ, ովքեր դեռ չեն հասցրել էտել ծառերը կամ խաղողի վազերը, խորհուրդ է տրվում չհապաղե,լ իսկ մնացորդները դեն չնետել. ծխահարելու ժամանակ պետք կգան։