Մշակվում է «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը»

Spread the love

Մշակվում է "Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը"

« Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում հերթական հանրային քննարկումն էր կազմակերպվել: Բնապահպանների ուշադրության կենտրոնում «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի նախնական գնահատումն էր: Մինչ քննարկմանը անցնելը Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգողը նախ հետաքրքրվեց. «Ինչու՞ հանդիպման մասին նախապես չեն տեղեկացվել մյուս ՀԿ-ների ներկայացուցիչները»: ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը պատասխանեց՝ այս հարցում ևս առաջնորդվել են օրենքով.»300 տպաքանակով թերթում այս մասին տեղեկացվել է,այդ թվում տեղադրվել բնապահպանության նախարարության կայքում»,-նշեց ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը:

Հանրապետությունը բաժանված է 6 ջրավազանային տարածքների և Սյունիքի մարզը առաջինն է, որտեղ կմշակվի ու կգործի ջրավազանային տարածքի կառավարման պլանը: Այս հարցում բնապահպանության նախարարությանը աջակցել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Պլանի մշակման գործընթացը սկսվել էր դեռևս 2011թ-ից:
«Ցավոք, պետությունը նման միջոցներ չունի»,-ընգծեցպետի տեղակալ Արտյոմ Մխիթարյանը:

«Կառավարման պլանի» մշակումը ջրի ազգային ծրագրի պահանջ և քաղաքականություն է»,-ասում է հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետը: Հարցին, թե արդո՞ք գործընթացը չի մշակվել ջրառաջարկը մեծացնելու համար,Արամ Գրիգորյանը պարզաբանեց:
«Ոչ, ջրային օրենսգրքով է նախատեսված,որ ջրային ռեսուրսները կառավարվեն,պահպանվեն ջրավազանների կառավարման պլանի հիման վրա»,-նշեց նա:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև վերջին տարիներին ջրի պաշարների զգալի նվազման մասին: Ձնհալները աճին չեն նպաստում:
» Պատճառը գլոբալ տաքացումն է,իսկ ձյան տեղումները չորային են և չեն հարստացնում ջրային պաշարները»,-ընգծեցին ներկաները:
ԲՆ ներկայացուցիչները մշակվող պլանի մեջ մշակել էին նաև առաջին 6 ամսվա կանխատեսումները: «Ըստ հաշվարկների՝ 2021 թ-ին կունենանք 45 տոկոս ջրառաջարկի աճ»,-ընգծեց Արտյոմ Մխիթարյանը: Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի մասնագետը ներկայացրեց մարզի ջրային պաշարների ընդհանուր նկարագիրը. ջրհավաք գետերը 3 են՝Որոտան, Ողջի, Մեղրիգետ ,ինչ նպատակներով են օգտագործվում ջրային պաշարները՝կենցաղային, հանքարդյունաբերական, էներգետիկ,թե ձկնաբուծության: ՀԷԿ-եր են գործում Որոտան, Սիսիան, Ծղուկ,Շաքի, Ողջի, Մեղրի գետերի վրա:
Պաստառի վրա ցուցադրվեցին մասնագիտական հաշվարկներ, ջրային պաշարների քանակը: Ներկաները ընգծեցին սա դեռևս նախնական քննարկում է ,առջևում անելիքներ կան:

Հերմինե Միքայելյան