Աղբ թափողին պետք է տուգանել.վստահ են Երկաթուղայինների բնակիչները

Spread the love

Աղբ թափողին պետք է տուգանել.վստահ են Երկաթուղայինների բնակիչները
Աղբ թափողին պետք է տուգանել.վստահ են Երկաթուղայինների բնակիչները

Մելինե Մարտիրոսյանը սեփական հետաքննությունն է սկսել. մի քանի տարի է արդեն լուսանկարում է տան տանիքի վրա գլորվող աղբի կույտերը ,սակայն չի կարողանում պարզել,թե ում ձեռքի գործն է:

Կապանի Երկաթուղայինների 4-րդ նրբանցքի տներից մեկում է ապրում Մելինեն իր ընտանիքով՝4 անչափահաս երեխաների հետ: Օրեցօր կուտակվող աղբը ,սակայն, կարծես միայն իրենց է անհանգստացնում: Տան հետնամասում տիրող իրավիճակը թաղամասի վերևի հատվածում բնակվողների ձեռքի գործն է.վստահ են:

«Տարիներով կուտակված կենցաղային աղբը վերևում բնակվողների տների անմիջապես դիմաց է գտնվում: Սակայն կարծես թե գարշահոտությունից չեն նեղվում: Տների դարպասներից ներս՝ շուրջբոլորը, մաքուր ու գեղեցիկ է,իսկ դրանից դուրս տիրող պատկերը այլ բանի մասին է պատմում.աղտոտված օդը նաև իրենք են շնչում»,-ասում է բնակչուհին:Մանկական տակդիրներն ու տոպրակները տնամերձ ծառերին են հայտնվում: Թեթև քամին անգամ ամբողջը հասցնում է ներքև ՝մինչև պատշգամբ: Անցնող-դարձողները նախընտրում են աղբով լի տոպրակը ցած նետել՝դեպի ուր պատահի»:Շշերով լի տոպրակների գլորվելու ձայնին Մելինեի տանը քաջածանոթ են: Մարդկանց այստեսակ անտարբերությունը սեփական անձի ու մյուսների նկատմամբ պարզապես հիասթափեցնում է: Այս մասին Մելինե Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրել էր քաղաքապետին գրած նամակում: Կոմունալ ծառայության աշխատակիցները փոխքաղաքապետի հետ միասին օրերս եղել են տեղում և մտադիր են քայլեր ձեռնարկել:
» Հնարավորության սահմաններում կմաքրենք աղբը,ցանկապատ կքաշվի,բայց մեքենաների տեխնիկական վիճակից ելնելով չենք կարող աղբահանություն իրականացնել»,-ասում է աղբահանության ծառայության պետ Պարույր Մինասյանը:

Երկաթուղայինների 4-րդ նրբանցքում աղբահանություն չի իրականացվում,իսկ բնակիչները ազատվել են վարձավճարներ կատարելու պարտավորություններից : Կոմունալ ծառայության մեքենան բարձրադիր հատվածներ չի կարող հասնել: Տների մերձակայքում աղբամաններ չկան, ներքևում են գտնվում. Այդ իսկ պատճառով պատկերը այսպիսին է: Սակայն Մելինեի ընտանիքում վստահ են՝ցանկապատը նույնիսկ չի օգնի.»Պետք է տուգանք սահմանել,գրպանին պետք է կպնի»,-ասում է Գոհար Բաբայանը:

Կապանի Երկաթուղայինների թաղամասում կուտակված աղբը միակը չէ: Քաղաքի մի քանի վայրերում՝Բարաբաթում, դեպի Բաղաբուրջ տանող ճանապարհների շրջակայքում ևս պատկերը նույնն է:

Հերմինե Միքայելյան