Վորլդ Վիժնը աջակցում է ֆերմերներին կայուն եկամուտ ստանալ ազնվամորի մշակելով

Spread the love

Վորլդ Վիժնը աջակցում է ֆերմերներին կայուն եկամուտ ստանալ ազնվամորի մշակելով
Հոլանդիայից բերված անփուշ մոշի տնկիները Կապանի հողում իրենց հյուրի պես չեն պահում՝ արմատավորվել են , հարմարվել բնակլիմայական պայմաններին։ Ֆերմեր Հայկ Դավթյանի խոսքով 20 ծառից նախորդ տարի 50 կիլոգրամ օրգանական հատապտուղ է ստացել,ակնկալում է այս տարի եռակին, քառակին ։

Անփուշ մոշի և ազնվամորու տնկարանը Հայկը հիմնել է 2014 թվականին Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային ծրագրի օժանդակությամբ։ Այսօր արդեն ֆերմերը գիտելիքներն ու փորձը փոխանակում է սկսնակ այգետերերի հետ։
Վորլդ Վիժնը աջակցում է ֆերմերներին կայուն եկամուտ ստանալ ազնվամորի մշակելով
Վորլդ Վիժնը համայնքներում տեղական արժեշղթաների զարգացմանը զարկ տալու համար աջակցում է ֆերմերներին՝ օգնելով առաջին հերթին կայուն եկամուտ ստանալ։ Համագործակցությունը սկսվում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքի սպառում։

Օրգանական գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանն էլ ավելի ամրապնդեց ֆերմերների գիտելիքները։ Տեսական և դաշտային վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ծրագրի շահառու համայնքների ազնվամորի արտադրող խմբերը։
Վորլդ Վիժնը աջակցում է ֆերմերներին կայուն եկամուտ ստանալ ազնվամորի մշակելով
Սիսիանի տարածաշրջանի Աշոտավանի համայնքի ազնվամորի արտադրող կանանց խմբի համբավը մարզով մեկ է տարածվել ։ Դեռևս 80-ական թվականերից ազնվամորու մշակությամբ հայտնի գյուղում նոր թափ է ստացել հատապտղի արտադրությունը ։ Ավանդական մեթոդները մի կողմ թողնելով՝ այժմ լարասյունային համակարգով են ազնվամորի մշակում։ Համանքի բարեկեցության հետ մեկտեղ, մտածում են արտադրության ծավալների ընդլայնման , թեյերի ու չրերի արտադրություն սկսելու մասին։
Կանայք այն բիզնեսի են վերածել։ Վորլդ Վիժնի աջակցությամբ մի շարք վերապատրաստման դասընթացների շնորհիվ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ բերքի որակը բարելավվել է, ,բերքատվությունը՝ աճել ,գինն էլ նախկինի համեմատ՝ երկակի բարձրաձել։

Վորլդ Վիժնը աջակցում է ֆերմերներին կայուն եկամուտ ստանալ ազնվամորի մշակելով

Սիսիանի տարածաշրջանի Աշոտավանի համայնքի դրական փորձը աչքի առաջ ունենալով՝ Կապանի տարածաշրջանի Եղեգի, Սյունիքի և Դավիթ Բեկի ֆերմերները նույնպես սկսել են հետաքրքվել ազնվամորու արտադրությամբ։
Ազնվամորու պահանջարկը Հայաստանում մեծ է։ Այն բարձրարժեք հատապտուղ է, և իրացման խնդրի առաջ ֆերմերները չեն կանգնում։