Կնոջը օգնություն է անհրաժեշտ

Spread the love

Կնոջը օգնություն է անհրաժեշտ
Սյունիք գյուղում բնակվող Էլիզա Վարդանյանը 6 ամիս է՝ անկողնուն է գամված ։ Ի՞նչու է հայտնվել նման իրավիճակում. պատմությունը ամենասկզբից է ներկայացնում ։ Առողջական խնդիրները 49-ամյա կնոջ ինքնազգացողության վատթարացման պատճառ են դարձել։ Ինչպես ինքն է ասում, բուժվելու փոխարեն հակառակ արդյունքն է ստացել։
«Իմ մոտ խորը ներվի սթրես առաջացավ , վերքեր էր դուրս եկել ես դիմեցի Կապանի բժշկական կենտրոն խնդրեցի, որ էտ հարցը լուծեն ու իրանց էլ բացատրեցի, որ ես ինշեմիկ ֆոնի վրա ինսուլտ եմ ստացել ,իրանք փսորիազ ինձ ձևակերպեցին , մի դեղի շնորհիվ ես ռեակցիայի մեջ ընկա։ Հուլիս ամսին 2015 թվականի ինձ վատ վիճակում տեղափոխեցին Երևան»,-ասում է 49-ինը ամյա կինը։
Կնոջը օգնություն է անհրաժեշտ
2006 թվականից բժշկական կենտրոների դռները բախելով, հսկայական գումարներ ծախսելով՝ տիկին Էլիզայի առողջական վիճակը այսօր չի լավացել։ Բժիշկների եզրակացությունները ձեռքին ,սակայն, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով անկարող է շարունակելու բուժումը։
Նրա խոսքով վարձով է ապրում , մի աշխատող ուժ կա տանը ,ամսական դեղերի գումարն էլ 70 հազարի է հասնում ի վիճակի չեն հոգալու։

Էլիզա Վարդանյանը խմբագրություն է դիմել անելանելի վիճակից։ Ասում է՝ մտածում եմ՝ կարող է իմ պատմությունը գոնե բարի մարդկանց հուզել, և փորձեն օգնության ձեռք մեկնել։ Թոշակավորվելու համար էլ չի կարողանում հասնել Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկա։ Ողնաշարի խնդրի պատճառով աջ ոտքը ծնկից ներքև չի զգում ու աստիճաներով ի վիճակի չէ բարձրանալ։ Այս դեպքում թոշակի հարցն էլ մնում է առկախ։