Հատուկ կարիքավոր երեխաները անկեղծ են..

Spread the love


Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում աշակերտներին վերաբերվում են յուրահատուկ ձևով: Այդպես էլ պետք է լիներ, կրթօջախի առաքելությունը հենց դա է:Կերպարվեստի սենյակում տիրող լռությունը պատահական չէ.ամենքն իրենց աշխարհում գործով է զբաղված: Ընկեր Սողոմոնյանը լսողական խնդիրներ ունեցող աշակերտուհուն աննշան իսկ շարժումից է հասկանում: Դասի վերջում արդեն մանկավարժին պարզ է դառնում ՝ով ինչ տրամադրություն ուներ այսօր:

Հատուկ կարիքավոր երեխաները անկեղծ են..

Կերպարվեստի սենյակի պատին փակցված են ոչ թե աշխարհի ,այլ մարդու 7 հրաշալիքները՝տեսնելը,լսելը, գիտակցելը, համտեսելը, զգալը, ծիծաղելն ու սիրելը, յոթնյակն են կազմում:
Իսկ հատուկ մասնագետի սենյակում Լիլիթ Քարամյանը ամենատրբեր խնդիրներ ունեցող 25-ից ավելի երեխաների հետ է աշխատում: Անհատապես: Գիտի բոլորի բնավորության գծերը, ով ինչ է սիրում և ինչի է ընդունակ: Այստեղ հայելին մեծ դերակատարում ունի:
» Հատկապես բարդ է աուտիզմով երեխաների հետ աշխատելը.նրանք չեն հաղորդկացվում և ունեն բոլորովին այլ ներաշխարհ»,-ասում է:
Բարդ թվացող աշխատանքը հատուկ կրթահամալիրի մանկավարժների համար սովորական է,երբեմն էլ՝ հետաքրքիր: «Առանձնահատուկ, անմիջական ու շատ անկեղծ են կրթօջախի սաները,-ասում է Լիլիթ Քարամյանը: Դիմացինի ներաշխարհը իսկույն են զգում»: Իհարկե, երբեմն էլ հատուկ մասնագետները դժվարությունների են հանդիպում,սակայն չեն մոռանում համբերատարության մասին:
Հատուկ կարիքավոր երեխաների ծնողների հետ աշխատում է սոցմանկավարժը: Սոնա Գրիգորյանը հանդիպումների և զրույցների օգնությամբ փորձում է հասկացնել ծնողին,որ երեխային տանը փակ պահելով՝ոչ թե օգնում,այլ վնասում է:
Համար 3 հատուկ կրթահամալիրում առաջին դասարանցիները այս տարի 9 են: Նրանցից երկուսի ուսուցումը տնային է,իսկ մյուս 2 հոգու հետ դասի ժամանակ աշխատում է նաև ուսուցչի օգնականը: Արդյունքը երևում է կիսամյակի վերջում:
Մանկավարժի արտաքին տեսքից սկսած մինչև բնավորության դրական կողմեր. այս ամենը հատկապես կարևոր է առանձնահատուկ երեխանրի հետ աշխատելիս: Տնօրեն Ռիտա Դավթյանի խոսքով՝ տարին լավ են սկսել,չնայած երեխաների թվի նվազում է նկատվում:
40 շրջանավարտ կունենա այս տարի հատուկ կրթահամալիրը:Իսկ թե ինչպես կդասավորվի նրանց հետագա ճակատագիրը, ցույց կտա արդեն ժամանակը:

Հերմինե Միքայելյան