13 շախմատիստներ Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին

Spread the love

13 շախմատիստներ  Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին

Շախմատի պատանիների մարզային 10-րդ առաջնությունը երեք տարիքային խմբերում անցկացվեց։ Մարտի հինգից ութը 6 տասնյակից ավելի երեխաները խաղատախտակների առջև պայքարում էին լավագույնների շարքերում հայտնվելու համար։
Հաղթողների անունները արդեն հայտնի են։ Առավելագույն միավորներ վաստակած 13 շախմատիստներ նախապատրաստում են մեկնելու մայրաքաղաք Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարի։
10 տարեկաներից կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք են ստացել 4 պատանիներ՝ Արշակ Քյարունցը, Նիկոլայ Գալստյանը, Ալեքս Սահակյանը , Արթուր Մանուկյանը,իսկ 12 տարեկաներից 3 –ը՝ Տիգրան Աթայանը, Ալեն Գևորգյանը և Գագիկ Մանուչարյանը։
13 շախմատիստներ  Սյունիքը կներկայացնեն Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչի ընտրական մրցաշարին
14 տարեկաներից մեկ շախմատիստ՝ Ալեն Բաղդասարյանը, իրավունք ստացավ մասնակցելու կիասաեզրափակիչին։ Մարզի շախմատի պատանիների 10-րդ առաջնությունը շվեյցարական մրցակարոգով, 7 խաղափուլով և շրջանաձև մրցակարգով, մինչև 8 մասնակցիներով անցկացվեց։
Մրցաշարը անցկացվել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից։Գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։

Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարը կանցկացվի մարտի 12- 20-ը մայրաքաղաքում։