«Մարտի 8-ին ուզում եմ երջանիկ լինել».կոմունալ ծառայության աշխատակցուհի

Spread the love

"Մարտի 8-ին ուզում եմ երջանիկ լինել".կոմունալ ծառայության աշխատակցուհի

«Ուզում եմ երջանիկ նիմ մարտի ութի առթիվ»,-ասում է Կապանի կոմունալ ծառայության աշխատակցուհի Օֆելյա Ոսկանյանը:
Համարձակորեն կարելի է ասել բոլորի փոխարեն ՝ հենց սա էլ ուզում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող կանայք.թե ինչ է թաքնված այս մեկ բառի տակ,յուրաքանչյուր կին ինքը կիմանա: Կապանի կոմունալ ծառայության աշխատակից Օֆելյա Ոսկանյանը բոլոր կանանց առաջին հերթին առողջություն է մաղթում: Օրերս քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից ծաղկեփունջ ու պատվոգիր է ստացել ու սա էլ ամենամեծ նվերն է համարում:

Առավոտյան 8-ից կոմունալ ծառայության մի խումբ աշխատակիցների կարելի է տեսնել քաղաքի տարբեր թաղամասերում: Փողոցների ու մայթերի մաքրությունը հենց նրանց ուսերին է դրված: Չնայած տարիքին ու մարդկանց հայացքներին՝ ցախավել վերցնելուց չեն ամաչում : Կարևորը՝ աշխատանք ունեն: Նինայի գլխավորած խմբից գոհ են: Սակայն ընդգծում են՝ոչ բոլորն են պատրաստ աշխատելու:
«Մարդիկ կան հարգալից են ,մարդիկ կա ՝ոչ: Սա մեր քաքաղն է,պետք է սիրենք ու մաքուր պահենք»,-ասում է Նինա Մանուչարյանը:

Աշխատանքային խմբի ղեկավար Նինա Մանուչարյանը բարձրագույն կրթությունը Մոսկվայում է ստացել, աշխատել տարբեր պատասխանատու պաշտոններում: 10 տարի է արդեն՝ քաղաքի մաքրության բեռը իր վրա է վերցրել:Ասում է՝ կապ չունի՝ ինչ ես աշխատում,կարևորը՝ գործդ սիրով անես:

"Մարտի 8-ին ուզում եմ երջանիկ լինել".կոմունալ ծառայության աշխատակցուհի

Անգամ ձմռան ցրտին, պայուսակը ձեռքին, կարելի տեսնել Նինային քաղաքի տարբեր հատվածներում: Օրական մի քանի կմ քայլում է,սկայն չի տրտնջում: Իսկ կանանց տոնի բարեմաղթանքները այսպիսին են .»Աշխատեն,ուժեղ լինեն, տղամարդուց էլ կախված չլինեն»:
Փրկարարական վարչության աշխատակիցների կարծիքով կինը երջանիկ է,երբ սիրված է, գնահատված, աշխատանք ունի: «Անկախ փրկարարի աշխատավարձի չափից՝ ցանկության դեպքում միշտ էլ նվեր կարող ես գնել»,-ասում են:

Մարզկենտրոնում գործող ծաղկի սրահների աշխատակիցները այս տարվա առևտրից գոհ են: Անգամ ժամանակ չգտան մեր հարցերին պատասխանելու:Գնորդները ամենատրբեր տարիքի ու ճաշակի մարդիկ են ,իսկ ծաղիկները՝ բազմատեսակ ու բազմերանգ: Այս տարի Դրախտի ծաղիկը գնային առումով իր տեղը զիջեց շուշանին .հատը արժե 2500 դրամ: Իսկ դրախտի ծաղիկը 1500: Վարդերի գները 500-1000 դրամ են ,իսկ մեխակ օրվա ընթացքում կարելի էր գտնել նաև 120-ով:
Արտաշատից Կապան հասած Արմենի հոլանդական ծաղիկները 500-2000 դրամի սահմաններում են: Մի քանի ժամում հասցրել է 300 հատ վաճառել: Առևտրից գոհ է,ասում է՝ գնողը գնում է:
Այդուհանդերձ, ինչքան էլ ծաղկի գները աճեն, սոցիալական վիճակը վատանա, կանայք միշտ էլ տոներին վերաբերմունքի են սպասում.լինի դա բառերի, նվերի թե ծաղկի տեսքով:

Հերմինե Միքայելյան