Սյունեցի 200-ից ավելի աշակերտներ համալրեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը

Spread the love
Սյունեցի 200-ից ավելի աշակերտներ համալրեցին "Պատանի երկրապահ" ակումբի շարքերը

Սյունեցի «Պատանի երկրապահ» ակումբի սաների հանդիսավոր երդման արարողությունը Բաղաբուրջի հուշահամալիրում է՝ ուխտատեղի դարձած եղբայրական գերեզմանոցում, որտեղ ննջում են Արցախյան գոյամարտում նահատակված կապանցիները:

Մեկ տարի առաջ այստեղ կանգնեցվեց Վազգեն Սարգսյանի կիսանդրին, այսօր արդեն հրամանատարի ներկայությամբ 200-ից ավելի պատանիներ երդվեցին շարունակել սպարապետի ազգանվեր գործն ու հպարտորեն կրել երկրապահի վեհ անունը։

Հայրենիքի նվիրյալի գործը անմահ է ,իսկ նրան հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը՝ բոլորիս պարտքը։ Ազգային հերոսի ծննդյան 57-ամյակը Սյունիքում առանձնակի շուքով նշվեց։

Սպարապետի պատգամները հիշելով՝ անկախության սերունդը՝ այսօրվա նորաթուխ երկրապահներըՙ արժանի փոխարինողներ պետք է դառնան ։
«Սպարապետը եռանդուն , ուժ և զորություն հաղորդող առաջնորդ էր»,-դիմելով պատանի երկրապահներին՝ ասաց առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը։
Պատանի երկրապահների շարքերը համալրած մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները երդման արարողության ,ինչպես նաև սպարապետի ծննդյան օրվա արթիվ Երկրապահ կամավորակաների վարչության նախագահի, Արցախի հերոս զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը հնչեցրեց Սյունիքի պատանի երկրապահների հրամանատար Զարզանդ Նիկողոսյանը ։
Լուսավոր Հայաստանի փոքրիկ բնակիչներն էլ՝ իրենց պապերի հողին ամուր կանգնած այս երեխաները, խորոխտ պարով փաստեցին սպարապետի երազանքը . 21 –րդ դարը իրենցն է լինելու :
Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կարգադրությամբ սպարապետի ծննդյան օրվա և պատանիների երդման կապակցությամբ մարտի 5-ը հռչակվել է պատանի երկրապահների օրհության օր։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նույնպես օրհնության կարգ կատարվեց ։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի ձեռամբ։