Կապանի համար 2 ավագ դպրոցի պատանի երկրապահները

Spread the love
Կապանի համար 2 ավագ դպրոցի  պատանի երկրապահները

Ձեռքի ճկուն շարժումներով ինքնաձիգը քանդող և հավաքող աշակերտուհուն չի կաշկանդում անգամ զինղեկի աչալուրջ հայացքը։ Առանց վարանելու գործից գլուխ է հանում տղա դասընկերներից մի բան էլ ավելին։

Զենքին տիրապետելու հմտությունները , ֆիզիկական պատրաստավծությունը ցուցադրող աշակերտները Կապանի համար երկու ավագ դպրոցի սաներն են՝ «Պատանի երկրապահ» ակումբի անդամները։ Ալեն Հովհաննիսյանը ասում է՝ եթե շատերը զինվորական կյանքին ծանոթանում են ժամկետային ծառայության ընթացքում իրենք արդեն լիովին պատկերացնում են զինվորի առօրյան։
Կապանի համար 2 ավագ դպրոցի  պատանի երկրապահները
Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին պատրաստ ապագա զինվորների կողքին են երկրապահ աղջիկները։ Համոզված են իրենք ևս անելիք ունեն։
Երիտասարդ սերնդի ռասմահայենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցից . այս հանգամանքը հաշվի առնելով դեռևս 2014թվականին
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների «Երկրապահ կամավորականների միության» միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ ստեղծվել են «Պատանի երկրապահ»ակումբներ։ Երկու տարի անց երեխաները ապացուցում են՝ գիտեն արյան գնով նվաճված անկախության գինը ու պատրաստ են քայլել հերոսների բռնած ճանապարհով։
Կապանի համար 2 ավագ դպրոցի  պատանի երկրապահները

Կապանի համար երկու ավագ դպրոցում սովորող յուրաքանչյուր աշակերտ գիտակցում է. հող հայրենին պաշտպանելը բոլորիս պարտքն է։ Բեմում նրանք վերապրեցին այն, ինչ տեսել են ժամանակին իրենց ծնողները, հարազատներն ու բարեկամները։ Նորաթուխ երկրապահները հանդիսավորությամբ երդվեցին դառնալ երկրապահ կամավորակների արժանի հետնորդներ։

Կրթօջախը հիշարժան օրը իր հարկի տակ էր համախմբել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին,բարձրաստիճան զինվորականների։ Պատանի երկրապահների նոր սերնդին ավագները խորհուրդ տվեցին հիշելու սպարապետի պատգամները և կամավորների սխրանքի անմահ է։

Խորհրդանշական օրը նոր էջ գրեց դպրոցի պատմության մեջ։ Պատանի երկրապահներն էլ ևս մեկ անգամ վստահեցրին ,որ տերն են մեր երկրի անկախության ու պետականության ։