Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար եղանակը նպաստավոր է

Spread the love
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար եղանակը նպաստավոր է

«2016 թվականի գարունը սովորականից շուտ է սկսել։Կարելի է ասել մի 10-15 օր առաջ է ընկել։
Սակայն դա չի նշանակում, որ պետք է շտապել սերմը հողը դնել»,-ասում է գյուղատնտես Վարդան Էլյազյանը։ Թեև փետրվարից գարնան շունչ է նկատվում , եղանակը բավականին տաքացել է , մինչևնույն է ,ամեն ինչ իր ժամանակն ունի։

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը այս օրերին պետք է դրսևորվի բազմամյա խոտաբույսերը սնուցելով
ծաղկած ծիրանենների ու նշենիների բները սպիտակցնելով։ Այս ագրոտեխնիակակն միջոցառմանը շատերը նշանակություն չեն տալիս, բայց ի զուր. ծառի բունը ներկելով՝ երկու անգամ երկարացնում եք նրա կյանքը,վնասատուների դեմ պայքարում։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար եղանակը նպաստավոր է
«Եղանակային պայմանները տարածաշրջանի համար բարենպաստ են»,- ասում է Վարդան Էլյազյանը։ Հետևում է օդերևութաբաների կանխատեսումներին։Բազմափորձ գյուղատնտեսի կարծիքով՝ եթե այսպես շարունակվի, չենք ասի, որ եղանակը այս տարի գյուղացու կողմից չի լինի։

Անհայտ ծագումով սերմացու մի ցանեք հետո էլ դժգոհեք ստացված արդյունքից .սա ևս կարևոր պայման է՝ ըստ Էլյազյանի։ Ամբողջ տարվա չարչարանքը ջուրը կընկնի։
Բնության անկանխատեսելի երևույթների դեմ, միևնույն է, դժվար է պայքարել։