Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան

Spread the love
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան

» Աղջիկ՜ս Վազգեն Սարգսյանը՝ մեր սպարապետը, կյանքը նվիրեց իր երկրին»։

Հոր և դստեր անկեղծ խոսակցությամբ Կապանի համար 9-ը ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին Վազգեն Սարգսյան հայորդու մարդ տեսակը։Միջոցառումը նվիրված էր սպարապետի ծննդյան օրվան։ Մարտի 5-ին կլրանար հրամանատարի 57-ամյակը։

Մատաղ սերունդը պետք է ճանաչի իր հերոսներին ,իսկ նման միջոցառումները հենց այդ նպատակն ունեն։ Հայաստանը միասնական և զորեղ տեսնելու համար Վազգեն Սարգսյանը չի խնայել ոչինչ ։Մի առիթով ասել է «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»։Արյամբ ձեռք բերված անկախությունը պահպանելը այսօրվա երիտասարդների պարտքն է։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ազատամարտիկների շարքերում ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը լինելով՝ Վազգեն Սարգսյանը համոզված էր՝ Արցախը աստիճանաբար անառիկ մի ամրոց կդառնա , որի պատերին զարկվելով՝ թշնամին ջարդուփշուր պետք է լինի։
Ազգային հերոսի դերը Հայոց բանակի ստեղծման գործում անգնահատելի է։ Զինված ուժերի կայացման ակունքներում հենց Վազգեն Սարգսյանն է կանգնած։ Բանակը պետության անվտանգության երաշխիքն է, որով այսօր հպարտանում ենք մենք։ Աշակերտների ոգեկոչող երգերն ու ասմունքը նվիրված էին բանակին ու սպարապետին։
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան
Ազգային բանակի ստեղծման, Հայաստանի պետականաշինության գործում անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերն ու նշանակությունը։Իսկ նրա երազած կենտրոնացված, մարտունակ ու շատ գաղափարական բանակը օր-օրի ամրապնդվում է։