2016 թվականի սեպտեմբերի 1-ից Սյունիքի բոլորը դպրոցները անցնում են համընդհանուր ներառման ծրագրի

Spread the love

2016 թվականի սեպտեմբերի 1-ից Սյունիքի բոլորը դպրոցները անցնում են համընդհանուր ներառման ծրագրիԿրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երկու տասնյակից ավելի աշակերտներ են այսօր սովորում Կապանի համար 5 հիմնական դպրոցում։ Կրթօջախը առաջիներից էր , որ սկսեց իրականացնել ներառական կրթություն՝ հավասար հնարավորություններ ստեղծելով անհավասար կարողությունների տեր երեխաների համար։ «Ես ծառ եմ նկարել, խնձոր ,սրտիկ ,ծաղիկներ»։Անժելիկան հրաշք տետրում իր աշխատանքներն է ցույց տալիս ,հետո ասում, որ ամենից շատ սիրում է գիրք կարդալ։
Տառաճանաչ ու թվաճանաչ աշակերտուհու երազանքները կրթության հետ կապ չունեն։ Դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց հստակ գիտի ,թե ձմեռ պապիկից ինչ է խնդրելու։
Անժելիկան սովորում է երրորդ դասարանում։ Ուսուցչուհին նշում է. «Երեխայի խոսքի ու պահվածքի մեջ այս տարիների ընթացքում ակնհայտ տեղաշարժ է նկատվել»։ Ասում է՝ եթե մեկ տարի առաջ զրուցեինք փոքրիկի հետ ,հնարավոր էր՝ այսպես ազատ, անկեղծ չպատասխաներ։

Դասվարը խոստովանում է՝ սկբնական շրջանում դժվար էր։ Համբերատար աշխատանքի ու փոխադարձ սիրո շնորհիվ են հասել արդյունքի ։ Գնահատելով երեխայի կարիքները՝ մշակել են ուսումնական պլան և առաջնորդվել ըստ դրա։
Ներառական կրթություն իրականացնելու համար ոչ միայն դպրոցի մանկավարժներն են հատուկ պատրաստություն անցել և ստացել որակավորում, այլև կրթօջախի շենքային պայմաններն են որոշակիորեն հարմարեցվել, և, որ ամենակարևոր է ,այստեղ տիրող առողջ մթնոլորտն ու հանդուրժող վերաբերմունքն են գերիշխում։

Սյունիքը 2016 թվականին կդառնա առաջին մարզը, որտեղ դպրոցները կանցնեն համընդհանուր ներառման ,ինչը նշանակում է՝ հանրակրթական բոլոր դպրոցները բաց կլինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Կառավարությունը արդեն հավանություն է տվել այս ծրագրին։

Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ սահմանափակ կարողություններով փոքրիկներին հնարավորություն կտրվի ինտեգրվել հասարակությանը,իսկ մինչ այդ կազմակերպական դժվարությունները պետք է հաղթահարվեն։

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը համոզված է ՝ամեն ինչ պետք է անել, ,որ առաջին փորձը ընդօրինակելի լինի։ Պարբերաբար մարզ այցելությունների նպատակն էլ հենց դա է։ Դեռևս անցած տարվա նոյեմբերից, մանկավարժների վերապատրաստումից սկսած, հետևողական են, իսկ ինչ վերաբերում է շենքային պայմաններին, այ դա հարցերի հարցն է ։

Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մի շարք հարցերի մասին բարձրաձայնվեց։ Իրավական և կրթական համակարգում սպասվելիք փոփոխությունների շուրջ մանկավարժները իրենց դիտարկումները հայտնեցին։
Սեպտեմբերը սարերի ետևում չէ,իսկ կրթօջախներն ու մանկավարժները արդյոք պատրաստ՞ են իրականացնել այդ ծրագիրը։ Դեռևս անցած տարվանից ուսուցիչները վերապատրաստվում են։Այս հարցում միավորվել են
կրթության և գիտության նախարարությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ,ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Մանկավարժներին ուսուցման անհրաժեշտ մեթոդներով զինել են կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի մասնագետները։ Ուսումնամեթոդական ուղեցույց ձեռնարկն էլ արդեն ձեռքի տակ է։