Կրկին վաճառվեց Կապանի կոմբինատը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ը

Spread the love

Կրկին վաճառվեց Կապանի  կոմբինատը՝ "Դանդի Փրիշս Մեթալս Կապան"-ը

Կրկին վաճառվեց Կապանի կոմբինատը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ը:

Չկա ծուխ առանց կրակի. «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության վաճառքի թեման արդեն մի քանի ամիս է՝ կապանցիների խոսակցության կենտրոնում է: Ռուսնե՞րն են գնել, կադրային ջարդ կլինի՞ թե՞ ոչ ,արդյո՞ք Հրաչ Ջաբրայանը տնօրեն կմնա՞. այս բոլոր հարցերին պատասխանեց ձեռնարկության ղեկավարը 30 րոպե տևած արտահերթ հանդիպման ընթացքում:
Այո, վաճառվել է ռուսական «Պոլիմետալ» ընկերությանը՝գիշերը՝ ժամը 2:30: Հրաչ Ջաբրայանը հրապարակեց պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ գլխավոր տնօրենը Կանադայում կզբաղեցնի «Դանդիի» փոխնախագահի պաշտոնը:
«Պոլիմետալը» ոսկու և արծաթի արտահանման գծով առաջատար ընկերություն է: Գործունեություն է ծավալում Ռուսաստանում և Ղազախստանում:»Ունի գործող 6 հանք,2 հետախուզական և հանքավայրի մշակման նախագծեր, 9000 աշխատակից»,-նշեց Հրաչ Ջաբրայանը:
Ներկաներից ոմանց համար պաշտոնական լուրը ապշեցնող էր,իսկ մյուսների կարծիքով՝ սպասելի. քանի որ ձեռնարկության գործունեությամբ հետաքրքրվողները մի քանի անգամ Կապան են այցելել: Մամլո հաղորդագրության ընթերցումից հետո «Դանդի Կապանի» դեռևս գլխավոր տնօրենը տեղեկացրեց.սա վերջին հանդիպումը չէ: Ղեկավարի պարտականությունները վայր դնելուց օրեր առաջ,իսկ դա կլինի հունիսի 30-ին կամ ավելի շուտ, մամլո ասուլիս կհրավիրվի: Այդուհանդերձ,ընկերության ղեկավարը պատասխանեց մի քանի կարևոր հարցերի. ո՞րն էր «Դանդի Կապանի» վաճառքի հիմնական պատճառը՝ֆինանսների նախարարության կողմից նշանակված տուգա՞նքն էր ,թե՞ պետական ճնշումը :

Ի վերջո, ինչքանո՞վ վաճառվեց «Դանդի Փրիշս մեթալս Կապանը», Հրաչ Ջաբրայանը հրապարակեց գործարքում առկա թվերը:
» Ընդհանուր մոտ 25մլն ամերիկյան դոլար»,-պատասխանեց գլխավոր տնօրենը:
Ընկերության վաճառքից հետո կադրային ջարդ կլինի՞ թե՞ ոչ.գլխավոր տնօրենը չշտապեց հետագայի վերաբերյալ հայտարարություններ անել: Հայտնի է,որ գլխավոր տնօրենը կփոխվի,իսկ օտարերկրյա և տեղացի աշխատակիցները դեռ կմնան: «Վերջին 10 տարիների ընթացքում «Դանդին» առավել շատ արևմտյան ոճով էր աշխատում»,-ավելացրեց Հրաչ Ջաբրայանը: Ոմանց կողմից գնահատված , ոմանց էլ՝ ոչ: Իսկ լավագույն ու աննախադեպ տարին 2015թ էր. 25 հազար լուսաոսկի ենք արտադրել՝գերազանցելով պղնձի, ցինկի և արծաթի տարեկան արտադրողական չափանիշները: Մինչդեռ տարին փակեցինք 9մլն դոլար վնասով»: Հրաչ Ջաբրայանը կհեռանա Կապանից ,թե ոչ: Գլխավոր տնօրենը պաասխանեց՝մտադիր է արդեն հարազատ դարձած Կապանում բիզնես ծավալել:Թե որ ոլորտում, ղեկավարը նախաընտրեց առայժմ չբացել փակագծերը:

Հրաչ Ջաբրայանը անկեղծացավ.ափսոսում է, կարող էր ավելին անել,մասնավորապես ձեռնարկության բարելավման համար քիչ ժամանակ էր հատկացվել: Նոր մանկապարտեզ կառուցելու ծրագիրը մնաց կիսատ:
«Իսկ ամենաշատը ափսոսում եմ,որ մարդկանց մի մասը չհասկացավ մեր կատարած աշխատանքը»,-խոսքը եզրափակեց Հրաչ Ջաբրայանը:
Մանրամասները՝ Լուրերի՝ 20:30-ի թողարկմանը:
Հերմինե Միքայելյան