Առաջին ծաղկափոշին ՝մեղվաընտանիքներում

Spread the love
Առաջին ծաղկափոշին ՝մեղվաընտանիքներում

Բնության զարթոնքի, ծիլ ու ծաղկի հետ մեղուներն էլ են արթնացել։ Սուր հոտառության շնորհիվ կիլոմետրերի վրա զգալով գարնան առաջին ծաղիկների բույրը` շտապում են նեկտար հավաքել։
Բարեհաջող ձմեռումից հետո ժրաջան մեղուներին պետք է նախապատրաստել առաջին թռիչքին։Կապանցի գեղանկարիչ, մեղվաբույծ Հրանտ Էլչյանը սկսել է մեղվաընտանիքների գարնանային խնամքը։
Եղանակը տաքացավ, ջերմաստիճանը բարձրացավ. ըստ մեղվի զանգվածի փեթակի դռները, կամ ինչպես ասում են, ակները լայնացնելը կարևոր պայման է։ Որդուձուն և կերը ստուգելուց հետո։
Փորձառու մեղվապահը խորհուրդ է տալիս մեղվափեթակները բացել ըստ անհրաժեշտության։ Մեղուների ընտանիքում աշխատանքի և պարտականությունների հստակ բաժանում կա, ,այնպես որ՝ մարդու ավելորդ միջամտությունը գործին ոչ թե կոգնի, այլ ընդհակառակը։
Մեղվապահ Մեղվապահ կա որ ամեն օր շատ նայելով կարող է խանգարել ձվադրմանը
«Կանխարգելիչ միջոցառումների մասին չպետք է մոռանալ»,- ասում է մեղվաբույծը։ Խորհուրդները հատկապես ուղղում է սկսնակ մեղվապահներին։ Փեթակները նոսրացնելով՝ մեղրահացերը աչքի լույսի պես պետք է պահպանել ։
«Մեղվաբուծությունը կյանք է ,աշխարհի ամենալավ զբաղմունքըՙ,- վստահորեն ասում է Հրանտ Էլչյանը, առանց որի չի պատկերացնում իր օրը։ Մոլորակի ամենաուժեղ,ամենաարագ կենդանիների բնավորության ու խառնվածքի մասին շատ է կարդում։ 40 տարվա ընթացքում հասցրել է քիչ թե շատ նրանց բնավորությանը հարմարվել ու շարժվել նրանց կանոներով։
Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները։ Մնում է ՝ մեղուների պես կազմակերպված և համերաշխ լինեն՝ հույս է հայտնում մեղվապահը։