Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը սկսված է

Spread the love

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը սկսված է Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, ավանդույթի համաձայն, տարվա այս ժամանակահատվածում հյուրընկալում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլ անցած աշակերտներին։ Փետրվարի 20-ին մաթեմատիկա առարկայով սկսվեց օլիմպիադան։Այսօր արդեն երեխաները իրենց գիտելիքները ստուգում էին հայոց եկեղեցու պատմություն առարկայից։

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը թվով 6-րդ օլիմպիադայի ընթացքին անձամբ էր եկել հետևելու։ Ասում է՝ նախորդ տարվա համեմատ արդյունքները զգալիորեն բարելավվել են։ Խոսքը առավելապես վերաբերում է՝ առցանց եղանակով անցկացվող օլիմպիադաներին։
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը սկսված է

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը սկսված է

20 հարցից բաղկացած թեստերը լրացնելու համար աշակերտներին 2 ժամ էր հատկացվել։ Գրեթե մեկ ժամում մեղրեցի Ալլան ու Ալեքսանդրը ավարտել էին գրավորները։Ասում են՝ առաջադրանքները մատչելի էին։
Հինգ առարկաներից, ընդհանուր առմամբ, իրենց գիտելիքներն են ստուգել 217 աշակերտներ, չնայած պետք է մասնակցեին 237 –ը։ «Հիմնական բացակայությունները հիվանդության հետ են կապված»,- ասում է բաժնի պետը։ Իսկ մինչ այժմ անցկացված օլիմպիադաներից քիմիա առարկայից արձանագրվել է ամենաշատ մասնակցությունը՝ 62 աշակերտ ։

Մարզային փուլը եզրագիծը կհատի մարտի 9-ին նախնական զինվորական պատրաստություն առարկայով։