Վարակներից հետո վերսկսված ուսումնական գործընթացը Կապանի համար 7 մանկապարտեզում

Spread the love

Վարակներից  հետո վերսկսված ուսումնական գործընթացը Կապանի համար 7 մանկապարտեզումՄեկ ամիս է ՝ դպրոցներն ու նախակրթարանները բացել են դռները երեխաների առջև։ Երկարաձգված արձակուրդից հետո սկզբնական շրջանում փոքր-ինչ դժվարությամբ մանկապարտեզ եկող փոքրիկները ,հիմա արդեն հաճույքով են գալիս ։Կապանի համար 7 նախակրթարանի միջին խմբի երեխաները ճաշից առաջ նկարում են, ավագները բառախաղով են զբաղված . «Բնականոն գործունեությունը վերսկսված է առանց որևէ խոչընդոտի ու խնդիրների»,- ասում տնօրեն Ռուզաննա Հարությունյանը։
Վարակներից  հետո վերսկսված ուսումնական գործընթացը Կապանի համար 7 մանկապարտեզում
Սուր շնաչառական հիվանդությունների տարածվածության պատճառով ամբողջ փետրվարը ծնողների մի մասը նախընտրել է երեխաներին մանկապարտեզ չտանել ապահովության համար, չնայած նախակրթարանի տնօրենը վստահեցնում է՝ հետևել են բոլոր սանիտարահիգիենիկ կանոններին և ոչ մի հիվանդ երեխա մանկապարտեզ մուտք չի ունեցել։
Վարակներից  հետո վերսկսված ուսումնական գործընթացը Կապանի համար 7 մանկապարտեզումՆախակրթարանը լոկալ ջեռուցման համակարգով է տաքացվում 2003 թվականից սկսած։ Ինչ վերաբերում է խմբասենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմին,ապա այստեղ 20-21 աստիճանը ապահովված է։ Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ չեն սպասում, որ անպայման նոյեմբերի 15-ից սկսեն ջեռուցման սեզոնը, եթե հարկ է լինում, հոկտեմբերին էլ են միացնում։
Նախակրթարանների համար սահմանված ամսավճարը անցած տարվա նոյեմբերից ծնողները սկսել են վճարել ոչ թե մանկապարտեզին, այլ բանկում բացված հաշվեհամարին։ Դժգոհությունները ծնողների կողմից հնչել են ,բայց տնօրենը վստահ է՝ այս եղանակը ավելի նախընտրելի է։

Վարակներից  հետո վերսկսված ուսումնական գործընթացը Կապանի համար 7 մանկապարտեզում

Կապանի համար 7 մանկապարտեզի այժմյան խնդիրեների շարքը գլխավորում է հին փայտե պատուհանները նորով փոխարինելու անհրաժեշտությունը։