«Զորավար Անդրանիկը եզակի էր ու միակը». Գրիշա Սմբատյան

Spread the love

"Զորավար Անդրանիկը եզակի էր ու միակը". Գրիշա Սմբատյան

Փետրվարի 25 նրա ծննդյան օրն է, և Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրենը պատմական անցյալն է թերթում: Հասնելով մեր ժամանակները` Գրիշա Սմբատյանը, վստահաբար ասում է՝ նա եզակի էր ու միակը, մեր ժամանակներում նման զորավարներ չկան:

Զորավար Անդրանիկը ծնվել է 1865թ. Շապին Գարահիսարում: Նրա գլխավորությամբ հայկական ջոկատները 1902-04թթ-ին հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ: Զանգեզուրի պաշտպանական մարտերում Անդրանիկի անունը կենտրոնում է հիշատակվում:
Անդրանիկ Օզանյանը նաև «Վերնատան» անդամ էր: Իսկ Թումանյանի «Շունն ու կատուն» համարում էր հավերժական գործ: Զորավարը Հայաստանից հեռացել է 1922թ.: Երկրագիտական թանգարանում ոչ միայն զորավարի,այլև մյուս հայ մեծերի անունները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում են: Մեծ հայրենականի 70 ամյակին նվիրված սրահներում մի աբողջ համաշխարհային պատմություն է ներկայացված. Բռլինից բերված սև ռոյալը,որի ստեղներին ամիսներ շարունակ դիպել են Արամ Խաչատրյանի մատները, «3036 կապանցիներ,որոնք մասնակցել են ,զոհվել,բայց նրանց դերը կարծեք թե գնալով չի կարևորվում»,-ընդգծում է թանգարանաի տնօրենը: Սրահներում խնամքով պահված հայրենական մեծ պատերազմի նյութերը միայն 3 թանգարանագետներ ըստ արժանվույն ողոջունեցին:
Իսկ արտասահմանից ժամանած հյուրերին առավել շատ հետաքրքրում են հին բրոնզեդարյան գտածոները: Ցուցափեղկեր չլինելու պատճառով դրանց մի մասը շարունակում է պահոցներում մնալ,կողպեքով փակ:
2-րդ հարկում ցուցադրված գտածոների մեծ մասը պատմում է Շիկահողի մասին: Դրականը այն է,որ թանգարանը ջեռուցվում է, և այցելուները չեն շտապում հեռանալ:Տնօրենը մտադիր է հատուկ ցուցադրություն կազմակերպել նաև Շիկահողում:
Իսկ առաջիկայում հայ-թաթարական արշավանքների 110 ամյակի միջոցառումներն են՝ բախումների մասին պատմող նյութերի ցուցադրությամբ: 2 տարի առաջ Շահումյան բնակավայրում հայտնաբերված գտածոները ևս հանձնվել են թանգարանին: